Հա

Այլ

15/01/2020 - 09:40

iPhone-ը 2020 թ. 5G գործառոյթ կը ստանայ

Բոլոր iPhone-ները 2020 թ․ 5G գործառոյթ կը ստանան։ Այսպիսի յայտարարութիւն է արել վերլուծաբան Մին Չի Կուոն։

«alikonline.ir» - Բոլոր iPhone-ները 2020 թ․ 5G գործառոյթ կը ստանան։ Այսպիսի յայտարարութիւն է արել վերլուծաբան Մին Չի Կուոն։

Աւելի վաղ ենթադրւում էր, որ Apple-ի նորացւած սմարթֆոնները կը յայտնւեն 2021 թ․-ին։ Այժմ դրանց թողարկմանը կարելի է սպասել ընթացիկ տարւայ երկրորդ կէսին, Ըստ News.am-ի՝ յայտնում է Rg.ru -ն։

Կուոյի խօսքերով՝ 5-րդ սերնդի ցանցեր ունեցող iPhone-ները հասանելի կը լինեն հինգ շուկաներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Ճապոնիայում, Կորէայում եւ Մեծ Բրիտանիայում, որտեղ գործարկւում են այդ ցանցերը։ Այն երկրներում, որտեղ 5G-ն չի աշխատում, Apple-ը կանջատի այդ գործառոյթը։

Եթէ նախկինում խօսքը sub-6GHz միջակայքի մասին էր, ապա այժմ Մին Չի Կուոն խօսում է այն մասին, որ iPhone-ները կը ստանան mmWave միջակայքի աջակցութիւնը, որը կաշխատի միայն 2021 թ․։ Վերլուծաբանի տւեալներով՝ նոր սմարթֆոնները շուկայում կը յայտնւեն սեպտեմբերին կամ հոկտեմբերին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։