Հա

Այլ

16/01/2020 - 08:05

Երկու կին տիեզերագնացներ պատմութեան մէջ երկրորդ անգամ բաց տիեզերք են դուրս եկել

Ամերիկացի տիեզերագնացներ Ջեսիկա Մէյրը եւ Քրիստինա Քուկը յունւարի 15-ին բաց տիեզերք են դուրս են եկել Միջազգային տիեզերակայանից (ՄՏԿ)՝ շարունակելու հնացած նիկելաջրածնային մարտկոցները նոր աւելի հզօր լիթիումաիոնային մարտկոցներով փոխարինելու գործողութիւնը:

«alikonline.ir» - Ամերիկացի տիեզերագնացներ Ջեսիկա Մէյրը եւ Քրիստինա Քուկը յունւարի 15-ին բաց տիեզերք են դուրս են եկել Միջազգային տիեզերակայանից (ՄՏԿ)՝ շարունակելու հնացած նիկելաջրածնային մարտկոցները նոր աւելի հզօր լիթիումաիոնային մարտկոցներով փոխարինելու գործողութիւնը: Այդ մասին յայտնել է ԱՄՆ-ի օդագնացութեան եւ տիեզերական տարածութեան ուսումնասիրման ազգային վարչութիւնը (NASA): Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Տիեզերագնացները բաց տիեզերք են դուրս եկել ԱՄՆ-ի արեւելեան ափի ժամանակով ժամը 06:35-ին (Երեւանի ժամանակով 15:35-ին): Սպասւում է, որ գործողութիւնը կը տեւի մօտաւորապէս 6.5 ժամ: Կայանի էներգամատակարարման նորացումն սկսւել է տակաւին 2017 թւականի յունւարին: Սա ամերիկացի երկու կին աստղագնացների արդէն երկրորդ ելքն է բաց տիեզերք:

Պատմութեան մէջ առաջին անգամ ՄՏԿ-ից միանգամից երկու կին դուրս են եկել 2019 թւականի հոկտեմբերին: Բաց տիեզերքում գտնւելու ընթացքում, որը շարունակւել է մօտաւորապէս 6.5 ժամ, Մէյրը եւ Քուկը յաջողութեամբ փոխարինել են ՄՏԿ-ի՝ շարքից դուրս եկած էներգաբլոկներից մէկը: Նրանց հարկ կը լինի բաց տիեզերք դուրս գալ նաեւ յունւարի 20-ին՝ աւարտելու մարտկոցների փոխարինման բոլոր աշխատանքները: Բոլոր նոր մարտկոցների մոնտաժումից յետոյ, որոնց ծառայութեան ժամկէտը տասը տարի է, դրանք թոյլ կը տան զգալիօրէն բարելաւել Միջազգային տիեզերակայանի էներգամատակարարումը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։