Հա

Այլ

18/01/2020 - 08:00

Մահացել է աշխարհի «ամենափոքր» մարդը

Կեանքի 28-րդ տարում մահացել է աշխարհի ամենափոքր մարդը` Խագենդրա Տապա Մագարը:

«alikonline.ir» - Կեանքի 28-րդ տարում մահացել է աշխարհի ամենափոքր մարդը` Խագենդրա Տապա Մագարը: Այս մասին ըստ Tert.am-ի՝ տեղեկացնում է Գինէսի ռեկորդների գրքի կայքը:

Խագենդրա Տապա Մագարը ծնւել է 1992 թւականին Նեպալում:

67.08 սանտիմետր հասակով Մագարը ճանաչւել էր աշխարհի ամենափոքր մարդը, որը կարողանում է ինքնուրոյն շարժւել: Առաջին անգամ նա Գինէսի ռեկորդների գրքում գրանցւել է 2011 թւականին: Խագենդրան 7 սանտիմետրով բարձրահասակ էր կոլումբացի Ջունրէյ Բալաուինգայից, սակայն վերջինս հիւանդութեան պատճառով չէր կարողանում ինքնուրոյն կանգնել ու տեղաշարժւել:

«Խագենդրան շատ արագ է գրաւել հասարակութեան ուշադրութիւնը եւ 2011 թւականին նշանակւել է տուրիզմի ոլորտում Նեպալի բարի կամքի դեսպան: Ընկերների խօսքերով նա վերջին շրջանում պայքարում էր սրտի խնդիրների եւ ասթմայի դէմ: Յունւարի 16-ին նա հոսպիտալացւել էր Նեպալի Manipal հիւանդանոցում, որտեղ էլ յունւարի 17-ին տեղի ժամանակով 15:00-ին մահացել է»,-ասւած է հաղորդագրութեան մէջ:

Հիմա շարժունութիւնը պահպանած աշխարհի ամենափոքր մարդու «կոչումը» անցել է կոլումբացի Էդոարդ Նինեօ Էրնանդէզին, ում հասակը կազմում է 70.21 սանտիմետր:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։