Հա

Այլ

19/01/2020 - 10:00

Աշխարհի ամենամեծ մասնաւոր սուպերզբօսանաւը կունենայ 282 մետր երկարութիւն

Զբօսանաւերի յայտնի դիզայներ եւ ճարտարապետ Էսպէր Օյնոն ներկայացրել է աշխարհի ամենամեծ մասնաւոր սուպերզբօսանաւի դիզայնը:

«alikonline.ir» - Զբօսանաւերի յայտնի դիզայներ եւ ճարտարապետ Էսպէր Օյնոն ներկայացրել է աշխարհի ամենամեծ մասնաւոր սուպերզբօսանաւի դիզայնը:

Ըստ Tert.am-ի՝ ինչպէս նշում է luxurylaunches.com-ը, նորոյթն ունի 282 մ. երկարութիւն եւ հանդիսանում է լիւքս դասի սուպերզբօսանաւերի նոր սերնդի ներկայացուցիչ:

Ջրային փոխադրամիջոցը կոչւում է Njord՝ նորւեգական դիցարանում ծովերի եւ քամիների աստւածուհու պատւին:

Բացի այդ, սուպերզբօսանաւը հնարաւոր կը լինի օգտագործել որպէս ստորջրեայ գիտական առաքելութիւնների իրականացման միջոց:

Փոխադրամիջոցը դեռեւս գոյութիւն ունի զուտ կոնցեպտի տեսքով: Այն պատրաստ կը լինի 2024թ.:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։