Հա

Այլ

19/01/2020 - 09:50

Amazon-ը նոր տեխնոլոգիա է մշակում, որը թոյլ կը տայ խանութներում վճարումներ կատարել անմիջապէս ձեռքի ափից

Amazon ընկերութիւնն աշխատում է ձեռքի ափի հետքով վճարումներ կատարելու տեխնոլոգիա ստեղծելու ուղղութեամբ:

«alikonline.ir» - Amazon ընկերութիւնն աշխատում է ձեռքի ափի հետքով վճարումներ կատարելու տեխնոլոգիա ստեղծելու ուղղութեամբ: Ըստ Tert.am-ի՝ յայտնում է The Wall Street Journal պարբերականը՝ յղում տալով իրազեկ աղբիւրների:

«Տեխնոլոգիական հսկան ստեղծում է տերմինալներ, որոնք հնարաւոր կը լինի տեղադրել խանութներում: Դրանք գնորդներին հնարաւորութիւն կը տան իրենց բանկային քարտերի վերաբերեալ տեղեկատւութիւնը կցել ձեռքին... Այնուհետեւ իրենք կը կարողանան գնումների համար վճարել իրենց ափով՝ առանց հեռախօսը կամ քարտը հանելու»,- ասւում է յօդւածում:

Աւելի վաղ յայտնել էինք, որ ամերիկեան Amazon ընկերութիւնը ազատել է իր աշխատակիցներից 4-ին, որոնք հետեւում էին յհաճախորդներին իրենց տներում տեղադրւած Ring վերահսկման տեսախցիկների միջոցով:

ԱՄՆ իրաւապահներին հետաքրքրել է համացանցային ֆորումներում յայտնւած տեղեկութիւնը: Այնտեղ օգտատէրերը բողոքում էին, որ հաքերները կոտրել են իրենց Ring տեսախցիկները:

Ոստիկանութիւնն ամերիկեան հսկայից մանրամասն հաշւէտւութիւն է պահանջել տեսախցիկների տւեալների օգտագործման վերաբերեալ: Տւեալները յայտնւել են համացանցում եւ պարզւել է, որ վերջին 4 տարում ընկերութիւնը ստիպւած է եղել ազատել 4 աշխատակցի, որոնց մեղադրել են յաճախորդների տեսախցիկներին ունեցած հասանելիութիւնը չարաշահելու մէջ:

Միեւնոյն ժամանակ Amazon-ից հերքում են, որ Ring տեսախցիկները հաքերային յարձակման են ենթարկւել երրորդ անձանց կողմից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։