Հա

Այլ

21/01/2020 - 08:10

Մեղր. օգո՞ւտ, թէ՞ վնաս

Օգտակա՞ր է արդեօք մեղրը։ Շատ մարդիկ, առանց մտածելու, կպատասխանեն՝ այո։ Բայց այդպէ՞ս է արդեօք իրականում։

«alikonline.ir» - Օգտակա՞ր է արդեօք մեղրը։ Շատ մարդիկ, առանց մտածելու, կպատասխանեն՝ այո։ Բայց այդպէ՞ս է արդեօք իրականում։

Սննդաբան, բժշկական գիտութիւնների դոկտոր Վիկտոր Կոնիշեւը (Ռուսաստան) հաւաստիացնում է, որ մեղրի լուրջ ուսումնասիրութիւններ բժշկական տեսակէտից չեն կատարւել։ Այս մասին գրում է News.am-ը:

«Այն (մեղրը) կարող է թեթեւացնել հազը, ունի թոյլ ջերմ իջեցնող յատկութիւն։ Այս դէպքում յատկապէս գնահատւում է լորենու մեղրը,- ասել է Վիկտոր Կոնիշեւը «Արգումենտի ի ֆակտի»-ի հարցազրոյցում։- Սակայն Ռուսաստանի եւրոպական մասում չկան լորենու զանգւածային անտառներ, եւ «լորենու» մեղրը յաճախ բազմաբոյս է ստացւում՝ հաւաքւած տարբեր բոյսերից։ Այնպէս որ մեղրին վերագրւող բուժական էֆեկտները առասպելաբանութեան ոլորտից են»։

Մասնագէտը յիշեցրել է, որ մեղրի մէջ շատ են գլիւկոզաները եւ ֆրուկտոզաները, ինչի պատճառով մեղրը (ճիշտ այնպէս, ինչպէս սովորական շաքարը) առաջ է բերում շաքարի մակարդակի կտրուկ աւելացում արեան մէջ, ինչը բացասաբար է անդրադառնում ողջ օրգանիզմի վրայ։ Հէնց այդ պատճառով մեղրը հակացուցւած է շաքարային դիաբետ ունեցողներին։

Իհարկէ, ի տարբերութիւն շաքարի, մեղրի մէջ կան բազմաթիւ կենսաբանօրէն ակտիւ նիւթեր, որոնք օգտակար են, բայց դրանք շատ են նաեւ միւս բնական մթերքներում, որոնք գլիւկոզայի նման քանակութիւն չեն պարունակում։

«Հակառակ լայնօրէն տարածւած կարծիքի, մեղրի մէջ քիչ են վիտամիններն ու հանքային նիւթերը։ Օրինակ, կալցիումի օրական պահանջարկը ապահովում է մեղրի 200 թէյի գդալը, ֆոսֆորինը՝ 267 թէյի գդալը, իսկ վիտամիններինը՝ 3 կիլոգրամ մեղրը։ Սպիտակուցները եւ ամինաթթուները մեղրի մէջ նոյնպէս շատ քիչ են»,- ընդգծել է մասնագէտը։

Արդեօ՞ք սա նշանակում է, թէ պէտք է լիովին հրաժարւել մեղրից։ Ոչ, չարժէ հրաժարւել նրանից, եթէ դուք, իհարկէ, շաքարային դիաբետ չունեք։ Սակայն մեղրին վերաբերւել որպէս հրաշագործ մթերքի, ինչպէս հաւաստիացնում է մասնագէտը, նոյնպէս չարժէ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։