Հա

Այլ

22/01/2020 - 12:50

2145 կգ. Snickers-ը Գինէսի ռեկորդակիր շոկոլադէ սալիկ է պատրաստել

Ամերիկեան Snickers ընկերութիւնը ցոյց է տւել Գինէսի ռեկորդակիր ահռելի շոկոլադէ սալիկը, որը յատուկ պատրաստւել է ամերիկեան ֆուտբոլի Super Bowl եզրափակչի համար:

«alikonline.ir» - Ամերիկեան Snickers ընկերութիւնը ցոյց է տւել Գինէսի ռեկորդակիր ահռելի շոկոլադէ սալիկը, որը յատուկ պատրաստւել է ամերիկեան ֆուտբոլի Super Bowl եզրափակչի համար:

Ըստ Tert.am-ի՝ ինչպէս նշում է Dailymail.co.uk-ը, քաղցրաւենիքը կշռում է 2145 կգ.: Այն պատրաստելու համար ընկերութեան հմուտ մասնագէտներն օգտագործել են 544 կգ. կարամել, ընկոյզ, նուգա, որոնք խառնել են աւելի քան 1587 կգ. շոկոլադի հետ:

«Մենք ստեղծել ենք աշխարհում ամենակշտացնող SNICKERS-ը»,- ասւում է ընկերութեան թւիթերեան հաղորդագրութիւնում:

Հեղինակաւոր Գինէսի ռեկորդների գիրքը շնորհաւորել է ընկերութեանն ընկոյզով ամենամեծ շոկոլադի սալիկը պատրաստելու կապակցութեամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։