Հա

Այլ

22/01/2020 - 08:00

Դուբայում ներկայացւել է Design-1 նորագոյն սպորտային մեքենան

Դուբայի Jannarelly Automotive աւտոարտադրողը ներկայացրել է Design-1 սպորտային մեքենան UK Edition-ի յատուկ տարբերակների շարքից, որը նախատեսւած է Մեծ Բրիտանիա արտահանելու համար:

«alikonline.ir» - Դուբայի Jannarelly Automotive աւտոարտադրողը ներկայացրել է Design-1 սպորտային մեքենան UK Edition-ի յատուկ տարբերակների շարքից, որը նախատեսւած է Մեծ Բրիտանիա արտահանելու համար:

Ըստ Tert.am-ի՝ ինչպէս հաղորդում է Korrespondent.net-ը, Jannarelly Design-1 UK Edition մոդելը ներկայացւած է հինգ գոյնով՝ կարմիր, կապոյտ, սպիտակ, կանաչ եւ մոխրագոյն: Սպորտային մեքենան ներկայանում է որպէս Coupe: Մեքենան համալրւել է հանովի կոշտ տանիքով եւ շարժիչի հատւածի տանիքով՝ Մեծ Բրիտանիայի դրօշով:

Մեքենան համալրւել է V6 3.5 ատմոսֆերային շարժիչով, որը 325 ձիաուժ հզօրութիւն է զարգացնում: Շարժիչն աշխատում է վեցաստիճան փոխանցման տուփի հետ միասին: 100 կմ/ժամ արագութիւնը մեքենան զարգացնում է 4 վայրկեանում: Առաւելագոյն արագութիւնը կազմում է 220 կմ/ժամ:

Մեքենայի արժէքը կազմում է 115.549 ֆունտ ստերլինգ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։