Հա

Այլ

02/02/2020 - 09:05

Արհեստական ինտելեկտը որոշել է պատմութեան մէջ ամենաօրիգինալ կոմպոզիտորին

Համակարգչային մոդելը, որը ստեղծւել է կորէացի գիտնականների կողմից արհեստական ինտելեկտին մոտարկւած ալգորիթմների հիման վրայ, որոշել է երաժշտութեան պատմութեան մէջ ամենաօրիգինալ դասական կոմպոզիտորին:

«alikonline.ir» - Համակարգչային մոդելը, որը ստեղծւել է կորէացի գիտնականների կողմից արհեստական ինտելեկտին մոտարկւած ալգորիթմների հիման վրայ, որոշել է երաժշտութեան պատմութեան մէջ ամենաօրիգինալ դասական կոմպոզիտորին: Gazeta.ru-ի տւեալներով՝ ըստ արհեստական ինտելեկտի ամենաօրիգինալ դասական կոմպոզիտորն է ռուս կոմպոզիտոր Սերգէյ Ռախմանինովը (1873-1943): Գրում է News.am-ը:

Արհեստական ինտելեկտն Ռախմանինովին ճանաչել է 3 ակադեմիկական շրջանների՝ բարոկկօ, կլասիցիզմ եւ ռոմանտիզմ, հեղինակներից ամենանորարարական կոմպոզիտոր:

«Մենք երաժշտութեան նորարարութեան գնահատման մոդել ենք մշակել, ինչպէս նաեւ մարդկանց վրայ դրա ազդեցութեան աստիճանները: Վերլուծութեան են ենթարկւել 1700-ական եւ 1900-ական թւականների գրեթէ 2 տասնեակ կոմպոզիտորների ստեղծագործութիւններ»,- նշել են առաջատար տեխնոլոգիաների կորէական ինստիտուտի ներկայացnւցիչները:

Վերլուծութիւնը ցոյց է տւել, որ ամենանորարարականը եղել է ռոմանտիզմի դարաշրջանի երաժշտութիւնը (ակադեմիական երաժշտութեան ժամանակաշրջանը 1820-1910):

Արհեստական ինտելեկտը որոշել է, որ Ռախմանինովի ստեղծագործութիւններում քիչ փոխառութիւններ կան: Բացի Ռախմանինովից, նորարար կոմպոզիտորներ են ճանաչւել նաեւ Եոհան Սեբաստիան Բախը, Եոհանէս Բրամսը եւ Ֆելիքս Մենդելսոնը: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։