Հա

Այլ

02/02/2020 - 10:40

Toyota-ն Supra սպորտքարի առաւել հզօր տարբերակը կը թողարկի

Ինսայդերների տւեալներով՝ Toyota-ն աշխատում է Supra սպորտքարի առաւել հզօր տարբերակի ստեղծման ուղղութեամբ, որը GRMN ինդեքս եւ 400 ձիաուժ կը ստանայ:

«alikonline.ir» - Ինսայդերների տւեալներով՝ Toyota-ն աշխատում է Supra սպորտքարի առաւել հզօր տարբերակի ստեղծման ուղղութեամբ, որը GRMN ինդեքս եւ 400 ձիաուժ կը ստանայ: Ըստ News.am-ի՝ գրում է Motor-ը։

Best Car Web-ը, յղում կատարելով Toyota-ում սեփական աղբիւրներին, գրում է, որ ճապոնացիները 2020 թ․ ընթացքում կարող են «լիցքաւորւած» Supra GRMN թողարկել։ Սպորտքարը կը ստանայ շարքային եռալիտր «վեցնեակ»՝ տուրբոփչիչով, որի հզօրութիւնը կը բարձրացնեն մինչեւ 400 ձիաուժի։ Ի լրումն հզօրութեան մեծացման, Supra GRMN-ը ածխածնային մանրաթելերից պատրաստւած բաղադրիչների օգտագործման շնորհիւ շատ աւելի թեթեւ կը լինի «քաղաքացիական» մոդելից։

Բացի այդ, արդիականացւած Supra-ն կը տարբերւի թափքի աւելի մեծ կոշտութեամբ։ Ամենայն հաւանականութեամբ, սպորտքարը կը ստանայ նաեւ աւելի ագրեսիւ աերոդինամիկ կախոց, իսկ փոխանցման մեխանիկական տուփի, ինչպէս հաստատում են Toyota-ի ինսայդերները, սպասել պէտք չէ։ Վերջապէս, «լիցքաւորւած» Supra-ն, ամենայն հաւանականութեամբ, նկատելիօրէն աւելի թանկ կը լինի «սովորական» մոդելներից։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։