Հա

Այլ

03/02/2020 - 08:25

Ֆիլ արջամուկը գարնան վաղ գալուստ է կանխագուշակել

ԱՄՆ Փենսիլւանիա նահանգի Փանքսաթոնի քաղաքում Ֆիլ անունով արջամուկն, աւանդոյթի համաձայն, փետրւարի 2-ին կանխատեսում է արել՝ յայտնելով ամերիկացիներին գարնան շուտ գալու մասին:

«alikonline.ir» - ԱՄՆ Փենսիլւանիա նահանգի Փանքսաթոնի քաղաքում Ֆիլ անունով արջամուկն, աւանդոյթի համաձայն, փետրւարի 2-ին կանխատեսում է արել՝ յայտնելով ամերիկացիներին գարնան շուտ գալու մասին: Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնում է ռուսական «ՏԱՍՍ»-ը:

5 կգ. կշռող արջամուկը վաղ առաւօտեան դուրս է եկել իր բնից Gobbler's Knob բլրում:

ԱՄՆ-ում ազգային հաւատալիքի համաձայն, եթէ արջամուկը, դուրս գալով բնից, վախենում է իր ստւերից եւ նորից թաքնւում է, ապա ձմեռը կը շարունակւի եւս մէկուկէս ամիս: Եթէ եղանակն ամպամած է, եւ Ֆիլը չի տեսնում իր ստւերը, գարնան վաղ գալուստ է ակնկալւում:

«Քանի որ ստւեր չկայ, գարունը շուտ կը գայ»,- յայտարարել է «Արջամկան ակումբի» ներկայացուցիչներից մէկը՝ դիմելով յատուկ այդ առիթւ հաւաքւած հազարաւոր մարդկանց:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։