Հա

Այլ

03/02/2020 - 11:00

Աղն օրգանիզմի համար ամենավնասակար մթերքն է. գիտնականներ

Աւստրալացի գիտնականները եկել են այն եզրայանգման, որ աշխարհի ամենավտանգաւոր մթերքն աղն է, որը բացասաբար է անդրադառնում անօթային համակարգի վրայ:

«alikonline.ir» - Աւստրալացի գիտնականները եկել են այն եզրայանգման, որ աշխարհի ամենավտանգաւոր մթերքն աղն է, որը բացասաբար է անդրադառնում անօթային համակարգի վրայ: Ըստ Tert.am-ի՝ գրում է Med2.ru կայքը:

Մասնագէտները յորդորում են ոչ մի դէպքում չչարաշահել աղը՝ ընդգծելով, որ օրական անգամ չնչին քանակութեամբ աղը բաւական է օրգանիզմին: Սա պայմանաւորւած է նրանով, որ աղը պարունակւում է նաեւ այս կամ այն մթերքի մէջ, ուստի յաւելեալ աղը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ:

Հետազօտութիւնները ցոյց են տւել, որ աղը նպաստում է զարկերակային ճնշման բարձրացմանը եւ կարող է անգամ դառնալ զարկերակային գերճնշման, գլխուղեղի կաթւածի եւ սրտի նոպայի զարգացման պատճառ: Ընդ որում՝ շատերը թերագնահատում են աղի վնասակարութիւնը, մինչդեռ դրա բացասական ազդեցութիւնն անօթների վրայ ի յայտ է գալիս անմիջապէս: Աղի գործածութիւնը լայնացնում է անօթները եւ այդ ազդեցութիւնը պահպանւում է առնւազն երկու ժամ: Ընդ որում՝ երբեմն այս գործընթացն ուղեկցւում է խոլեստերինի կուտակմամբ եւ սրտանօթային հիւանդութիւնների զարգացմամբ, ինչը կարող է շատ վտանգաւոր լինել:

Գիտնականների հաշւարկներով՝ զարկերակային գերճնշումով հիւանդների օրգանիզմի վրայ բացասական ազդեցութեան համար բաւական է օգտագործել ընդամենը 3.5 գրամ աղ, մինչդեռ շատերն օրական օգտագործում են 8-12 գրամ աղ, ինչը զգալի գերազանցում է թոյլատրելի չափաբաժինը:

Յարակից լուրեր

  • Ի՞նչ կը պատահի, եթէ չափից շատ ջուր խմէք
    Ի՞նչ կը պատահի, եթէ չափից շատ ջուր խմէք

    Ջուրն անհրաժեշտ է օրգանիզմի նորմալ աշխատանքի համար, բայց չարժէ չափից աւելի շատ գործածել. ջրի չափից աւելի շատ գործածման հետեւանքով օրգանիզմից դուրս են գալիս կարեւոր վիտամիններն ու միկրոտարրերը, աւելին՝ կայ սպիտակուցի քայքայման առաջացման վտանգ:

  • Փորձագէտները յայտնել են, թէ որոնք են առողջութեան համար ամենավտանգաւոր սմարթֆոնները
    Փորձագէտները յայտնել են, թէ որոնք են առողջութեան համար ամենավտանգաւոր սմարթֆոնները

    Փորձագէտները յայտնել են, թէ որոնք են առողջութեան համար ամենավնասակար սմարթֆոնները:

  • 7 պատճառ ամէն առաւօտ դատարկ ստամոքսին ջուր խմելու համար
    7 պատճառ ամէն առաւօտ դատարկ ստամոքսին ջուր խմելու համար

    Ջուրը մարդու օրգանիզմի համար կենսական նշանակութիւն ունեցող հեղուկ է, մինչդեռ շատերը մոռանում են օրւայ ընթացքում բաւարար քանակութեամբ ջուր խմելու անհրաժեշտութեան մասին: Ջուրը յատկապէս օգտակար է առաւօտեան դատարկ ստամոքսին խմելու դէպքում, ուստի մասնագէտները ներկայացրել են 7 պատճառ ամէն առաւօտ օրը մաքուր ջրով սկսելու համար:

  • Գրիպն աշխարհում ամենավտանգաւոր վարա՞կն է
    Գրիպն աշխարհում ամենավտանգաւոր վարա՞կն է

    Վտանգաւոր վարակիչ հիւանդութիւններն այսօր քիչ չեն՝ Էբոլա տենդ, Դենգէ, սիբիրեան խոց եւ այլն։ Վտանգաւոր ոչ վարակիչ հիւանդութիւնները նոյնպէս քիչ չեն, եւ դրանց թւում են քաղցկեղն ու սրտի հիւանդութիւնները։ Բայց համաճարակաբանները յայտարարում են, որ մարդկանց համար այսօր ամենամեծ վտանգը ներկայացնում է գրիպը, այն սպանում է վախեցնող քանակութեամբ մարդկանց:

  • Հետազօտութիւն. «Տեւական քունը կարող է ուղեղի համար վտանգաւոր լինել»
    Հետազօտութիւն. «Տեւական քունը կարող է ուղեղի համար վտանգաւոր լինել»

    Քնի պակասը ուղեղի համար վտանգաւոր է եւ մեծացնում է ալցհայմերի հիւանդութեան զարգացման հաւանականութիւնը: Բայց պարզւել է, որ քնի աւելցուկը նոյնպէս վտանգաւոր է. Մայամիի համալսարանի գիտնականները պարզել են, որ 9 եւ աւելի ժամ քնող մարդիկ ցուցադրում են յիշողութեան որակի զգալի նւազում եւ լեզւական հմտութիւնների թուլացում, ինչը կարող է լինել դեմենցիայի վաղ նշան:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։