Հա

Այլ

03/02/2020 - 11:10

Մասնագէտները ներկայացրել են սուրճի օգտակար յատկութիւնները, որոնք քչերին են յայտնի

Սուրճն ամենատարածւած ու սիրւած ըմպելիքներից է եւ շատերն իրենց օրն առանց մի բաժակ բուրաւէտ սուրճի պարզապէս չեն պատկերացնում: Այս իւրայատուկ ըմպելիքը թարմացնում ու էներգիա է հաղորդում, սակայն քչերին է յայտնի, որ այն ոչ միայն առոյգացնում է, այլեւ օգնում է պայքարել մի շարք առողջական ու կոսմետիկ խնդիրների դէմ: Գիտնականների ուսումնասիրութիւնները ցոյց են տւել, թէ որ դէպքերում է այս ըմպելիքն օգտակար:

«alikonline.ir» - Սուրճն ամենատարածւած ու սիրւած ըմպելիքներից է եւ շատերն իրենց օրն առանց մի բաժակ բուրաւէտ սուրճի պարզապէս չեն պատկերացնում: Այս իւրայատուկ ըմպելիքը թարմացնում ու էներգիա է հաղորդում, սակայն քչերին է յայտնի, որ այն ոչ միայն առոյգացնում է, այլեւ օգնում է պայքարել մի շարք առողջական ու կոսմետիկ խնդիրների դէմ: Գիտնականների ուսումնասիրութիւնները ցոյց են տւել, թէ որ դէպքերում է այս ըմպելիքն օգտակար: Այս մադին գրում է Tert.am-ը:

Սուրճը շատ համեղ ըմպելիք է, որն օգնում է նաեւ մաշկային որոշ խնդիրների դէպքում: Սուրճի մրուրը շատ արդիւնաւէտ միջոց է ցելիւլիտի դէմ պայքարի համար, ուստի մաշկաբանները խորհուրդ են տալիս այն օգտագործել սկրաբների եւ այլ կոսմետիկ միջոցների բաղադրութեան մէջ: Ճիշտ սննդակարգի ու մարզումների հետ համադրելու դէպքում սուրճով պրոցեդուրաները կօգնեն հեշտութեամբ ազատւել ցելիւլիտից եւ ձեռք բերել հարթ ու առողջ մաշկ:

Սուրճը կարելի է կիրառել նաեւ մազերի որակի բարելաւման համար: Սուրճի եփուկով մազերը մաքրաջրելն օգնում է վերականգնել մազերի հարուստ գոյնը: Սակայն այս պրոցեդուրայից առաջ սուրճը հարկաւոր է քամել, այլապէս դրանից յետոյ մրուրից ազատւելն այդքան էլ հեշտ չի լինի:

Այս ըմպելիքը նաեւ հիանալի միջոց է տրամադրութիւնը բարելաւելու համար: Ընդամենը մի բաժակ սուրճն օգնում է բարձրացնել դրամադրութիւնն ու նւազեցնել ստրեսի մակարդակը, ինչը շատ կարեւոր է մարդկանց ներկայիս կենսակերպի պայմաններում:

Սուրճը շատ կարեւոր նշանակութիւն ունի նաեւ առողջութեան պահպանման հարցում: Այն օգնում է նւազեցնել այնպիսի վտանգաւոր հիւանդութիւնների զարգացման հաւանականութիւնը, ինչպիսին են հաստ աղիքի քաղցկեղը, լեարդի քաղցկեղը, կրծքագեղձի քաղցկեղն ու շաքարային դիաբետը: Աւելին՝ այս ըմպելիքն արդիւնաւէտ կերպով կարգաւորում է արեան մէջ շաքարի մակարդակը, ուստի այն լաւագոյն ըմպելիքներից է շաքարային դիաբետով հիւանդների համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։