Հա

Այլ

09/02/2020 - 08:00

Իւրի Գագարինի Հայաստանում պահւած կաբրիոլետն աճուրդի է հանւել Մոսկւայում

Մոսկւայում աճուրդի են հանել այն աւտոմեքենան, որով երթեւեկել է առաջին տիեզերագնաց Իւրի Գագարինը:

«alikonline.ir» - Մոսկւայում աճուրդի են հանել այն աւտոմեքենան, որով երթեւեկել է առաջին տիեզերագնաց Իւրի Գագարինը: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ, ինչպէս յայտնում է ռուսական Zvezda TV-ն, խօսքը ZIL-111V մակնիշի մեքենայի մասին է, որով Գագարինն ուղեւորւել է Կրեմլ, երբ վերադարձել է տիեզերագնացութիւնից:  

ԶԻԼ-111Վ աւտոմեքենան եզակի մոդել է, որից թողարկւել է ընդամենը 12 օրինակով: Այդ մեքենաներից մէկը սովետական իշխանութիւնը նւիրել է Կուբայի նախկին ղեկավար Ֆիդէլ Կաստրոյին: Իւրի Գագարինը ZIL-111V աւտոմեքենայով երթեւեկել է միայն մէկ անգամ` 1961 թ. ապրիլի 14-ին:

Այդ օրւանից յետոյ կաբրիոլետը երբեւէ չեն ներկել եւ չեն փոխել անւադողերը: Աւելի քան կէս դարի ընթացքում մեքենայի վազը կազմել է 35 հազար կմ.: Ողջ այս ընթացքում մեքենան կանգնած է եղել Հայաստանում` յատուկ նշանակութեան աւտոտնակներից մէկում, որտեղ տեղափոխւել է Իրանի շահին դիմաւորելու համար:

Աւտոմեքենայի աճուրդը տեղի կունենայ փետրւարի 15-ին, Մոսկւայի «Հին ժամանակ» աւտոսալոնում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։