Հա

Այլ

09/02/2020 - 08:10

Իւրի Յովհաննիսեան. «Քիմիական տարրերի պարբերական աղիւսակը կարող է համալրւել «տիեզերական» տարրերով»

Քիմիական տարրերի պարբերական աղիւսակը կարող է համալրւել տարածութեան մէջ գտնւած տարրերով:

«alikonline.ir» - Քիմիական տարրերի պարբերական աղիւսակը կարող է համալրւել տարածութեան մէջ գտնւած տարրերով: Այս մասին «ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ, ասել է Միջուկային հետազօտութիւնների համատեղ ինստիտուտի միջուկային ռեակցիաների Ֆլերովի լաբորատորիայի գիտական ղեկավար, ակադեմիկոս Իւրի Յովհաննիսեանը: Գրում է Panorama.am-ը:

«Այո, տիեզերական տարրեր կարող են յայտնւել պարբերական աղիւսակում։ Այստեղ կայ երկու հարց՝ կարող են առաջանալ նոր տարրեր, որոնք մենք դեռ չգիտենք եւ արդեօք կը գոյատեւեն դրանք»,- նշել է Յովհաննիսեանը։

Հարցին, թէ քանի՞ նոր տարր կարող է յայտնաբերւել, Յովհաննիսեանը պատասխանել է՝ կարող է եւ ոչ մի, կարող է եւ շատ։

«Դուք պէտք է հասկանաք, թէ ինչպէս են ընդհանուր առմամբ տարրերը առաջացել: Այս տարրերը, որոնք կան Երկրի վրայ, բոլորն էլ տիեզերական ծագում ունեն, ինչ-որ կերպ դրանք յայտնւել են: Պարզապէս այն տարրերը, որոնք կան Երկրի վրայ, կարողացել են գոյատեւել մինչ օրս։ Կան տարրեր, որոնք եղել եւ կազմալուծւել են»,- ասել է Յովհաննիսեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։