Հա

Այլ

12/02/2020 - 08:53

Հայկական PicsArt-ն առաջ է անցել իւթուբից, ինստագրամից, սնապչաթից եւ ֆէյսբուքից

Հայկական Պիքսարտը ամերիկեան շուկայում փետրւարի 11-ին Apple-ի ամենաշատ անվճար ներբենռնւած յաւելւածներից երկրորդն էր: Զիջում էր միայն տիկտոկին՝ առաջ անցնելով իւթուբից, ինստագրամից, սնապչաթից եւ ֆէյսբուքից: Հաղորդում է «Yerkir.am»-ը:

«alikonline.ir»- Հայկական Պիքսարտը ամերիկեան շուկայում փետրւարի 11-ին Apple-ի ամենաշատ անվճար ներբենռնւած յաւելւածներից երկրորդն էր: Զիջում էր միայն տիկտոկին՝ առաջ անցնելով իւթուբից, ինստագրամից, սնապչաթից եւ ֆէյսբուքից: Հաղորդում է «Yerkir.am»-ը:

Ընկերութեան համահիմնադիր եւ գործադիր տնօրէն Յովհաննէս Աւոյեանի խօսքով՝ ցոցանիշը յաճախ տատանւում է, սակայն վիդէօ եւ ֆոտօ պատկերների խմբագրման հայկական արտադութեան այս հարթակը շարունակում է մնալ աշխարհի լաւագոյն նմանատիպ յաւելւածների քսանեակում. «Անալիտիկ ընկերութիւնների տւեալների համաձայն՝ 2019-ին Պիքսարտը 14-րդ է աշխարհում: Աճի դիմանիկան շարունակւում է»,-ասաց նա:

9 տարի առաջ 10 հոգուց բաղկացած թիմն այսօր 500 աշխատող ունի Երեւանում, Սան Ֆրանցիսկոյում, Պեկինում, Մոսկւայում, Տոկիոյում եւ Լոս Անջելէսում, 600 միլիոն ընդհանուր եւ ամսական 150 միլիոն մշտական օգտատէր:

Շուկան գնալով աճում է, մրցակցութիւնն ուժեղանում, եւ մշտապէս զարգանալով ու օգտատէրերին նոր գործիքներ առաջարկելով՝ Պիքսարտնը շարունակում է մրցակցային լինել աշխարհում: Յովհաննէս Աւոյանը փոքր երկրից միջազգային մեծ շուկայ դուրս գալու իր բանաձեւն ունի. «Պէտք է միշտ նորը ստեղծել, փորձել ամէն ինչ»,-ասում է նա:

Հայաստանի ՏՏ ոլորտը ժամանակին համահունչ զարգանալու համար, ըստ Աւոյանի, մասնագէտների կարիք ունի: Երկրի նոր կառավարութիւնը ոլորտը զարգացնելուն ուղղւած քայլեր է ձեռնարկում, եւ դա պէտք է կենտրոնացնել մասնագիտական կրթութեան վրայ.Ֆորբս ամսագրի անցած շաբատ հրապարակւած «Բարի գալուստ աշխարհի յաջորդ տեխնօ կենտրոն՝ Հայաստան» յօդւածում անդրադարձել էր նաեւ Պիքսարտ ընկերութեանը՝ այն համարելով յաջողւած ստարտափ: Յիշեցնենք՝ ստեղծման օրւանից ի վեր ընկերութիւնը բազմաթիւ մրցանակներ եւ պարգեւներ է ստացել, ներառեալ Ֆորբսի 2015 թւականի աշխարհի լաւագոյն 5-րդ ստարտափ մրցանակը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։