Հա

Այլ

16/02/2020 - 09:30

Չինաստանի բանկերում հին թղթադրամներն ախտահանում են եւ ուղարկում կարանտինի

Չինաստանի Ազգային բանկը շուրջ 600 եուանի չափով նոր թղթադրամներ է թողարկել, որոնք հների փոխարէն կը դրւեն շրջանառութեան մէջ:

«alikonline.ir» - Չինաստանի Ազգային բանկը շուրջ 600 եուանի չափով նոր թղթադրամներ է թողարկել, որոնք հների փոխարէն կը դրւեն շրջանառութեան մէջ:

Ըստ Tert.am-ի՝ ինչպէս յայտնում է Daily Mail-ը, բանկերում հին թղթադրամները ախտահանման են ենթարկւում ուլտրամանուշակագոյն լոյսի կամ բարձր ջերմաստիճանի միջոցով, այնուհետեւ դրանք ուղարկում են մեկուսարան: Հին թղթադրամները 7-14 օր կարանտինային իրավիճակում են պահւելու:

Այս որոշումը պայմանաւորւած է նոր տեսակի Covid-19 կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով:

Հաղորդւում է, որ 4 մլրդ. եուան արժողութեամբ նոր թղթադրամներ են ուղարկւել Ուհան քաղաք, որտեղից սկսել է տարածւել վիրուսը: Հիւանդութիւնից մահացածների թիւը հասել է 1527-ի, հիւանդներինը՝ մօտ 66.500-ի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։