Հա

Այլ

18/02/2020 - 10:30

Մորեխներից ամերիկեան բանակի համար կիբորգներ են պատրաստել

Ամերիկեան գիտնականները գտել են այն միջոցը, որի շնորհիւ մորեխներին կարելի է վերածել կիբորգների, որոնք կարող են զինւորականների մօտ ծառայութեան ժամանակ պայթուցիկներ եւ այլ վտանգաւոր նիւթեր յայտնաբերել:

«alikonline.ir» - Ամերիկեան գիտնականները գտել են այն միջոցը, որի շնորհիւ մորեխներին կարելի է վերածել կիբորգների, որոնք կարող են զինւորականների մօտ ծառայութեան ժամանակ պայթուցիկներ եւ այլ վտանգաւոր նիւթեր յայտնաբերել: Ըստ News.am-ի՝ գրում է Planet-today-ը։

Պայթուցիկ նիւթեր յայտնաբերող քիմիական սարքերը բարդ եւ շատ թանկ են, դրա հետ մէկտեղ բազմաթիւ առանձնայատկութիւններ ունեն։ Իսկ մորեխը տառացիօրէն ոչինչ չարժէ, բայց կարող է ցանկացած էլեկտրոնիկայից լաւ ճանաչել պայթուցիկը եւ այլ քիմիկատներ։ Եզրակացութիւնն ինքնին պարզ է՝ միջատներին պէտք է վերածել կիբորգների եւ ստիպել նրանց կատարել օգտակար աշխատանք։

ԱՄՆ-ից գիտնականները, որոնք եկել են այդ եզրակացութեան, արդէն ներկայացրել են ուղեղում էլեկտրոդներ տեղադրած միջատներին, որոնք կարող են լուծել բոլոր խնդիրները։ Նման բիոռոբոտների ստեղծման համար 2016 թ. յատկացրել են 750 մլն. դոլար։  

«Միջատներին ընդամենը մի քանի վայրկեան է անհրաժեշտ, որպէսզի յհայտնաբերեն այս կամ այն քիմիական նիւթը։ Մեր խնդիրն է ստիպել միջատի ուղեղին կիսել այդ տեղեկատւութիւնը մեզ հետ։ Դրա համար մենք գործի ենք դրել յատուկ էլեկտրոդներ եւ հաղորդիչներ։ Սա շատ հեռանկարային տեխնոլոգիա է, որը կարելի է կիրառել ոչ միայն ռազմական նպատակներով եւ ոչ միայն պայթուցիկներ որոնելիս»,- նշում են հետազօտողները, որոնք աշխատում են ԱՄՆ ռազմածովային ուժերի պատւէրով։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։