Հա

Այլ

19/02/2020 - 08:00

Aston Martin-ը ներկայացրել է V8 Vantage կուպէի հիման վրայ կառուցւած ռոդսթերը՝ ամենաարագ բացւող ծալովի տանիքով

Բրիտանական Aston Martin ընկերութիւնը ներկայացրել է V8 Vantage կուպէի նորացւած դիզայնով տարբերակը, որը զրոյից վերափոխւել է:

«alikonline.ir» - Բրիտանական Aston Martin ընկերութիւնը ներկայացրել է V8 Vantage կուպէի նորացւած դիզայնով տարբերակը, որը զրոյից վերափոխւել է:

Ըստ Tet.am-ի՝ ինչպէս գրում է Luxurylaunches.com-ը, 2021 թւականի համար նախատեսւած Aston Martin Vantage ռոդսթերը ներկայանում է ամենաարագ բացւող եւ փակւող փափուկ ծալովի տանիքով: Ամբողջութեամբ աւտոմատ ռեժիմով աշխատելով՝ այն կարող է բացւել 6.7 վայրկեանում: Դա տեղի է ունենում Z-աձեւ ծալւող համակարգի շնորհիւ: Ընկերութիւնից յայտնում են, որ ռոդսթերը կուպէից ընդամենը 60 կգ. է աւել կշռում:

Նորոյթը համալրւած է 4 լիտր ծաւալային V8 երկտուրբո շարժիչով, որը 510 ձիաուժ հզօրութիւն է զարգացնում: Շարժիչն աշխատում է 8-աստիճան փոխանցման տուփի հետ: Մեքենան 100 կմ/ժամ արագութիւնը զարգացնում է 3.7 վայրկեանում, իսկ առաւելագոյն արագութիւնը կազմում է 305 կմ/ժամ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։