Հա

Այլ

22/02/2020 - 10:10

Գիտնականները նոր խխունջ են յայտնաբերել եւ այն անւանել Գրետա Թունբերգի պատւին

Գիտնականները Բրունէյում խխունջների նոր տեսակ են ձայտնաբերել եւ այն անւանել Craspedotropis gretathunbergae ի պատիւ շւեդ էկոակտիւիստուհի Գրետա Թունբերգի:

«alikonline.ir» - Գիտնականները Բրունէյում խխունջների նոր տեսակ են ձայտնաբերել եւ այն անւանել Craspedotropis gretathunbergae ի պատիւ շւեդ էկոակտիւիստուհի Գրետա Թունբերգի: Այդ մասին յայտնել Է Biodiversity Data Journal-ը: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Գիտնականները Բրունէյից, Նիդեռլանդներից, Մալայզիայից, Իտալիայից եւ Ֆրանսիայից խխունջների նոր տեսակ են յայտնաբերել ցիկլոֆորիդների ընտանիքից: Այդ տեսակը շատ զգայուն է երաշտների, ջերմաստիճանների առաւելագոյն մեծութիւնների եւ անտառների դեգեներացիայի նկատմամբ: Նկատի առնելով այն, որ այդ տեսակը, հաւանաբար, ծանր կը տանի կլիմայի փոփոխութիւնները, նրան որոշել են անւանել էկոակտիւիստուհու պատւին:

«Այս խխունջն անւանելով Գրետա Թունբերգի պատւին՝ մենք ընդունում ենք, որ նրա սերունդը պատասխանատւութիւն կը կրի այն խնդրիրների լուծման համար, որոնք նրանք չեն ստեղծել»,- յայտարարել է Ջոնաթան Լիմը, որն առաջինն է յայտնաբերել նոր տեսակի ներկայացուցչին: Նրա խօսքը մէջբերում է EurekAlert հրատարակութիւնը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։