Հա

Այլ

22/02/2020 - 10:20

«Կլիմայական փոփոխութիւնները կարող են մինչեւ 2100 թ. վերացնել Երկրի ողջ կորալեան խութերը». Գիտնականներ

Կլիմայական փոփոխութիւնները կարող են մինչեւ հարիւրամեակի վերջը վերացնել Երկրի կորալեան խութերի գրեթէ ողջ բնակելի միջավայրը: CNN-ի փոխանցմամբ՝ նման եզրակացութեան են եկել գիտնականները նոր հետազօտութիւնների արդիւնքում:

«alikonline.ir» - Կլիմայական փոփոխութիւնները կարող են մինչեւ հարիւրամեակի վերջը վերացնել Երկրի կորալեան խութերի գրեթէ ողջ բնակելի միջավայրը: CNN-ի փոխանցմամբ՝ նման եզրակացութեան են եկել գիտնականները նոր հետազօտութիւնների արդիւնքում: Գրում է Tert.am-ը:

Ինչպէս նշում են մասնագէտները, երկրագնդի վրայ գոյութիւն ունեցող բոլոր կորալեան խութերի 70-90 տոկոսը անհետացման վտանգի տակ են գտնւում առաջիկայ 20 տարում: Դրա պատճառը, Հաւայիի համալսարանի գիտնականների խօսքով, ովկիանոսների տաքացումն է, ջրի թթւայնութիւնը եւ աղտոտւածութիւնը:

«2100 թւականին բաւականին մռայլ տեսարան կը լինի»,- ասել է համալսարանի հետազօտողներից մէկը:

Բնապահպան ակտիւիստներից եւ կորալեան խութերի գծով մասնագիտացած գիտնականներից շատերը դրանց վերականգնման ուղղութեամբ աշխատանքներ են տանում՝ կորալներ աճեցնելով լաբորատորիաներում, այնուհետեւ դրանք տեղափոխելով ծովային միջավայր: Այդպիսով նրանք փորձում են վերականգնել մահացող խութերը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։