Հա

Այլ

23/02/2020 - 09:40

Cadillac-ը կը ներկայացնի իր առաջին էլեկտրամոբիլը

Cadillac-ի պատմութեան մէջ էլեկտրական ուժային սարքով առաջին մոդելն առաջիկայում կը ներկայացւի Նիւ Եօրքի աւտոսրահում:

«alikonline.ir» - Cadillac-ի պատմութեան մէջ էլեկտրական ուժային սարքով առաջին մոդելն առաջիկայում կը ներկայացւի Նիւ Եօրքի աւտոսրահում: Ըստ News.am-ի՝ գրում է Motor-ը։

Աւտոմեքենաների դիլերների ազգային ասոցիացիայի հերթական համագումարում Cadillac-ի ղեկավար Ստիւ Քարլայլը պատմել է, որ առաջին էլեկտրամոբիլի շնորհանդէսը տեղի կունենայ այս տարւայ ապրիլին՝ Նիւ Եօրքի աւտոսրահում։ Կը դառնայ արդեօք առաջին էլեկտրաքարի պրեմիերան Cadillac-ի հիմնական ցուցանմուշների մաս, թէ այն կը լինի առանձին միջոցառում, դեռեւս գաղտնիք է։ Թոփ-մենեջերը նաեւ նշել է, որ ապրանքանիշը մեծ ծրագրեր ունի՝ կապւած ներքին այրման շարժիչներից էլեկտրամոբիլների անցնելու հետ։

«Մենք թեւակոխում ենք նոր տասնամեակ ներքին այրման շարժիչներով, իսկ դրանից պէտք է դուրս գանք էլեկտրական ուժային սարքերով։ Սակայն դրա համար մենք ստիպւած կը լինենք որոշ ժամանակ գոյատեւել միաժամանակ ե՛ւ մէկով, ե՛ւ միւսով»,- ասել է Քարլայլը։ Շրջանառւող լուրերի համաձայն, Cadillac-ի առաջին էլեկտրաքարը պէտք է ներկայացւէր այս տարւայ սկզբին՝ CES ցուցահանդէսում, սակայն շնորհանդէսը ստիպւած են եղել յետաձգել, որովհետեւ անցեալ աշնան գործադուլների պատճառով քրոսովերը պատրաստ չի եղել։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։