Հա

Այլ

23/02/2020 - 08:10

Սիբիրում 46 հազար տարեկան սառցակալած թռչուն են յայտնաբերել

Գիտնականները, որոնք ուսումնասիրում են Սառցէ դարաշրջանի թռչնի լաւ պահպանւած բրածոն, պարզել են, որ այն պատկանում է եղջիւրաւոր արտոյտ ցեղատեսակին:

«alikonline.ir» - Գիտնականները, որոնք ուսումնասիրում են Սառցէ դարաշրջանի թռչնի լաւ պահպանւած բրածոն, պարզել են, որ այն պատկանում է եղջիւրաւոր արտոյտ ցեղատեսակին:

Ըստ Tert.am-ի՝ ինչպէս ներկայացնում է CNN-ը, 46 հազար տարեկան թռչնի սառցակալած մնացորդները յայտնաբերել են Սիբիրի Բելայա Գորա գիւղի մօտակայքում: Թռչնի մնացորդները յայտնաբերել է տեղի որսորդներից մէկը, որը գտածօն յանձնել է փորձագէտների թիմին, որը ներառում է Շւեդիայի Բնութեան պատմութեան թանգարանի մասնագէտներին:

Թռչնի տարիքը պարզւել է ռադիոկարբոնային ուսումնասիրութեամբ, իսկ գենետիկ հետազօտութիւնները բնորոշել են ցեղատեսակը:

Փորձագէտների կարծիքով՝ գտնւած թռչունը հանդիսանում է ներկայում գոյութիւն ունեցող արտոյտների երկու ենթատեսակի նախահայրը, որոնցից մէկը տարածւած է Ռուսաստանի հիւսիսում, միւսը՝ Մոնղոլիայի տափաստաններում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։