Հա

Այլ

23/02/2020 - 09:50

Գիտնականները յայտարարել են, որ կորոնավիրուսը տարածւել է ոչ թէ Ուհանի շուկայից, այլ ուրիշ վայրից եւ դեկտեմբերից շուտ

Չինաստանի գիտութիւնների ակադեմիային կից արեւադարձային բուսաբանական այգու մասնագէտները եզրակացութեան են եկել, որ COVID-19 վիրուսի փոխանցումը սկսւել է ոչ թէ դեկտեմբերին, այլ 2019-ի նոյեմբերին:

«alikonline.ir» - Չինաստանի գիտութիւնների ակադեմիային կից արեւադարձային բուսաբանական այգու մասնագէտները եզրակացութեան են եկել, որ COVID-19 վիրուսի փոխանցումը սկսւել է ոչ թէ դեկտեմբերին, այլ 2019-ի նոյեմբերին: Այս մասին ըստ Tert.am-ի յայտնում է Gazeta.ru-ն:

Գիտնականները մանրազնին ուսումնասիրել են կորոնավիրուսի 93 նմուշի գենոմային տւեալները, որոնք վերցւել են 4 մայրցամաքների 12 երկրներից:

Ուսումնասիրութեան արդիւնքում նրանք եկել են եզրակացութեան, որ վիրուսը Հուբէյ նահանգի Ուհան քաղաքի շուկայում է յայտնւել այլ վայրից: Մասնագէտները ենթադրում են, որ վարակումը սկսել է ինչ-որ «զրոյական հիւանդից», որը եկել է կեղտոտ շուկայ, որտեղ մեծ թւով մարդիկ են եղել: Դրանից յետոյ COVID-19-ը սկսել է տարածւել առնւազն 3 ուղղութիւններով:

Յաջողւել է պարզել նաեւ, որ Չինաստանի 9 նահանգներում վարակման դէպքերն անմիջականօրէն կապւած են եղել Ուհանի հետ: Միեւնոյն ժամանակ Գուանդուն նահանգում յայտնաբերւել են վարակման երեք հնարաւոր աղբիւր, իսկ Չունցինում եւ Թայւանում՝ եւս երկուսը:  

Վերջին տւեալների համաձայն՝ վիրուսով վարակւածների թիւը գերազանցել է 78 հազարը: Մահացել է աւելի քան 2300 մարդ, ապաքինւել է աւելի քան 21 հազարը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։