Հա

Այլ

23/02/2020 - 08:15

Աւելի քան 3500 տոննա. Հնդկաստանում ոսկու խոշոր հանքավայր է յայտնաբերւել

Երկրաբանները Հնդկաստանում ոսկու պաշարներ են յայտնաբերել, որոնք 5 անգամ գերազանցում են ամբողջ երկրի ոսկու պաշարները:

«alikonline.ir» - Երկրաբանները Հնդկաստանում ոսկու պաշարներ են յայտնաբերել, որոնք 5 անգամ գերազանցում են ամբողջ երկրի ոսկու պաշարները: Այս մասին ըստ Tert.am-ի՝ տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալութիւնը` յղում անելով India Times պարբերականին:

Աւելի քան 3500 տոննա ոսկի պարունակող երկու ոսկու հանքավայրերը յայտնաբերւել են Ուտտար-Պրադեշ նահանգի արեւելեան Սոնբխադրա շրջանում: Գտնւած ոսկու արժէքը կազմում է շուրջ 12 տրիլիոն ռուպի:

Ոսկու համաշխարհային խորհրդի տւեալներով՝ Հնդկաստանի ոսկու պաշարները կազմում են 626 տոննա: Եթէ այս գնահատականները ճշմարտացի են, ապա Հնդկաստանը ոսկու պաշարների տւեալով կը բարձրանայ աշխարհում երկրորդ հորիզոնական:

Առաջին տեղում ԱՄՆ-ն է` 8133.5 տոննա ոսկու պաշարով, երկրորդ տեղում ներկայումս Գերմանիան է` 3366 տոննա ոսկու պաշարով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։