Հա

Այլ

04/03/2020 - 08:00

Ի՞նչ տեսք է ունեցել Երկիրը 3.2 միլիարդ տարի առաջ

Ի՞նչ տեսք է ունեցել Երկիրը 3.2 միլիարդ տարի առաջ: Նոր հետազօտութեան տւեալները վկայում են այն մասին, որ մոլորակը ծածկւած է եղել հսկայական ովկիանոսով եւ մայրցամաքներ չի ունեցել:

«alikonline.ir» - Ի՞նչ տեսք է ունեցել Երկիրը 3.2 միլիարդ տարի առաջ: Նոր հետազօտութեան տւեալները վկայում են այն մասին, որ մոլորակը ծածկւած է եղել հսկայական ովկիանոսով եւ մայրցամաքներ չի ունեցել: Ըստ News.am-ի՝ հաղորդում է AmericaRU-ն:

Դրանք յայտնւել են աւելի ուշ, երբ սալերի տեկտոնիկան կեղեւի հսկայական մասերը վեր է հանել, եւ դրանք դուրս են եկել ծովերի մակերեւոյթ: Գիտնականները նշաններ են յայտնաբերել, որ մեր մոլորակը նախկինում ջրային աշխարհ է եղել Աւստրալիայի հիւսիսարեւմտեան տարածքում:

Երկիրն ինչ-որ ժամանակ մագմայի տաք ովկիանոս է եղել, ապա պայմանները բաւական սառն են դարձել, որպէսզի ջուրը սկսի կուտակւել, քանի դեռ ամբողջ մակերեսը չի ծածկւել դրանով՝ ասում է հետազօտութեան առաջատար հեղինակ Բենջամին Ջոնսոնը՝ Այովայի համալսարանի աշխարհագրական եւ մթնոլորտային գիտութիւնների ամբիոնի դոցենտը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։