Հա

Այլ

04/03/2020 - 08:10

Bentley ընկերութիւնը ներկայացրել է իր ամենահազւագիւտ եւ թանկարժէք մոդելը

Bentley ընկերութիւնը եւ բրիտանական թափքային Mulliner հնագոյն ատելիեն ներկայացրել են Bacalar բարկետան՝ օրիգինալ հարդարանքով հազւագիւտ ռոտսթերը, որը ստեղծւել է Continental GT կուպէի բազայի վրայ։

«alikonline.ir» - Bentley ընկերութիւնը եւ բրիտանական թափքային Mulliner հնագոյն ատելիեն ներկայացրել են Bacalar բարկետան՝ օրիգինալ հարդարանքով հազւագիւտ ռոտսթերը, որը ստեղծւել է Continental GT կուպէի բազայի վրայ։ Նորոյթը կը դառնայ առաջին երկտեղանի Bentley աւտոմեքենան 1930 թւականից եւ կը թողարկւի 12 օրինակով։ Գինը սկսւում է 1.5 միլիոն ֆունտ սթեռլինգից: Ըստ News.am-ի՝ գրում է Motor-ը։

Bacalar-ի այցեքարտը զրոյից ստեղծւել է EXP 100 GT թափքի նախատիպի մոտիւներով։ Մոդելի դիզայնով զբաղւել է պալատական Mulliner ատելիեն՝ թափք արտադրող հնագոյն ընկերութիւնը, որը ստեղծւել է 1897 թւականին։

Ընկերութեան ոճաբաններին արտաքին տեսքի որոշ մանրամասների շնորհիւ յաջողւել է պահպանել ժառանգականութիւնը։ Continental GTC սովորական կաբրիոլետի հետ նրան ազգակից են դարձնում միայն դռների բռնակները։ Մնացած բոլոր տարրերը ստեղծւել են յատուկ Bacalar-ի համար։

Հարդարանքով՝ վիրտուալ սարքերով, «եռակողմ» վահանակով, տրանսմիսիայի սելեկտրով, Bacalar-ը նման է դոնորային կաբրիոլետին։

Bentley Bacalar-ը ապրանքանիշի նոր մոդելների մէջ ամենաթանկարժէքն ու հազւագիւտն է։ Չնայած մեկնարկային 1.5 մլն ֆունտ սթեռլինգ գնին՝ ռոդսթերների ողջ թողարկումը վաճառւած է։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։