Հա

Այլ

04/03/2020 - 08:20

Bugatti-ն ներկայացրել է Chiron-Pur Sport հիպերքարի նոր «դրայւերական» տարբերակը

Bugatti-ն ներկայացրել է Chiron-Pur Sport հիպերքարի նոր «դրայւերական» տարբերակը։ Աւտոմեքենան կը թողարկեն սահմանափակ թւով՝ 16 օրինակ։ Իւրաքանչիւր մեքենայի արժէքը կը կազմի 3.2 մլն. եւրօ:

«alikonline.ir» - Bugatti-ն ներկայացրել է Chiron-Pur Sport հիպերքարի նոր «դրայւերական» տարբերակը։ Աւտոմեքենան կը թողարկեն սահմանափակ թւով՝ 16 օրինակ։ Իւրաքանչիւր մեքենայի արժէքը կը կազմի 3.2 մլն. եւրօ: Ըստ News.am-ի՝ յայտնում է Motor-ը։

Նորոյթի համար բարելաւել են աերոդինամիկան, նւազեցրել քաշը եւ բարելաւել քաշի բաշխումը սռնիների վրայ։ Հիպերքարը յագեցած է նոյն ութլիտրանոց W16 շարժիչով, որը 1500 ձիաուժ է զարգացնում։ Սակայն Pur Sport-ի համար շարժիչի «կարմիր գօտին» րոպէում 200 պտոյտով առաջ են մղել։

Աւտոմեքենան ունի նոր բամպեր՝ մեծացած օդամղիչներով եւ ռադիատորի մեծ ցանցով։ Նաեւ յետեւից նորոյթը կարելի է տարբերել արտանետող խողովակով, որը տպւած է տիտանից՝ 3D-պրինտերով։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։