Հա

Այլ

10/03/2020 - 08:00

Շքեղ դասի մեքենաներ արտադրող McLaren ընկերութիւնը «քամելէոն-սուպերքար» է ներկայացրել՝ իւրայատուկ ինտերիերով

Բրիտանական McLaren ընկերութեան Special Operations (MSO) ստորաբաժանումը ներկայացրել է իւրայատուկ GT սուպերքարը, որը ներկայանում է թափքի եռագոյն դիզայնի միաձուլւող երանգներով եւ յատուկ ընդգծւած դիզայնով ինտերիերով:

«alikonline.ir» - Բրիտանական McLaren ընկերութեան Special Operations (MSO) ստորաբաժանումը ներկայացրել է իւրայատուկ GT սուպերքարը, որը ներկայանում է թափքի եռագոյն դիզայնի միաձուլւող երանգներով եւ յատուկ ընդգծւած դիզայնով ինտերիերով:

Ըստ Tert.am-ի՝ ինչպէս հաղորդում է Motor.ru-ն, սուպերքարը ներկել են կանաչի երեք երանգով եւ ներկի տարածման իւրայատուկ տեխնոլոգիայի շնորհիւ գոյնը տարբեր կերպ է ընկալւում՝ կախւած դիտելու անկիւնից եւ լուսաւորութիւնից:

Քամելէոն-գոյնի տպաւորութիւն ստանալու համար McLaren-ի մասնագէտները 430 ժամ են ծախսել ներկման գործընթացի համար:

Մեքենայի սրահն ընկերութեան պատմութեան մէջ առաջին անգամ պատւել է բնական քաշմիրով, մուգ եւ դափնու կանաչ երանգով կաշւով: Մեքենայի նստատեղերի գլխի հատւածում ասեղագործւած է MSO-ի ապրանքանշանը: 

Մեքենան զինւել է 4 լիտր ծաւալային, 620 ձիաուժ հզօրութիւն զարգացնող V8 շարժիչով, որն աշխատում է եօթաստիճան ռոբոտացւած փոխանցման տուփի հետ միասին: 100 կմ. ժամ արագութիւնը նորոյթը զարգացնում է 3.2 վայրկեանում, 200 կմ/ժամ-ը՝ 9 վայրկեանում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։