Հա

Այլ

10/03/2020 - 08:10

Օրական որքան շաքար է անհրաժեշտ օրգանիզմին՝ կախւած մարդու կենսակերպից

Շաքարն ու գլիւկոզայով հարուստ մթերքը շատ կարեւոր են օրգանիզմի համար, քանի որ դրանք ապահովում են կենսագործունէութեան համար անհրաժեշտ էներգիայով, սակայն մարդիկ այնուամենայնիւ նորմայից շատ շաքար են օգտագործում՝ չգիտակցելով, որ այն կարող է լուրջ վնաս հասցնել առողջութեանը:

«alikonline.ir» - Շաքարն ու գլիւկոզայով հարուստ մթերքը շատ կարեւոր են օրգանիզմի համար, քանի որ դրանք ապահովում են կենսագործունէութեան համար անհրաժեշտ էներգիայով, սակայն մարդիկ այնուամենայնիւ նորմայից շատ շաքար են օգտագործում՝ չգիտակցելով, որ այն կարող է լուրջ վնաս հասցնել առողջութեանը: Այս մասին գրում է Tert.am-ը:

Շաքարի օրական չափաբաժինը որոշելը բաւական բարդ է, քանի որ դա կախւած է տւեալ մարդու վարած կենսակերպից: Եթէ առողջական խնդիրների հետեւանքով լուրջ սահմանափակումներ չկան եւ մարդը հիմնականում վարում է նստակեաց կենսակերպ, ապա օրական կարելի է օգտագործել մօտ 60 գրամ շաքար: Սակայն հարկաւոր է հաշւի առնել, որ այդ 60 գրամում ներառւում է ոչ միայն օգտագործւող շաքարաւազը, այլեւ այն շաքարը, որը պարունակւում է հիւթերի, քաղցրաւենիքի եւ այլ մթերքի մէջ: Սա է պատճառը, որ հարկաւոր է շատ զգօն լինել եւ հետեւել օրւայ ընթացքում օգտագործւող շաքարի քանակութեանը:

Եթէ աշխատանքը կապւած է ֆիզիկական ակտիւութեան հետ կամ մարդն ինտենսիւ մարզւում է, ապա օրական թոյլատրելի շաքարի քանակութիւնը կարելի է աւելացնել՝ դարձնելով 100 գրամ: Սա յաւելեալ էներգիա կը տայ, ինչը շատ կարեւոր է ֆիզիկական ակտիւութեան դէպքում, իսկ աւելորդ կալորիաները պարզապէս կայրւեն ֆիզիկական աշխատանքի շնորհիւ:

Որոշ դէպքերում շաքարը կարող է վտանգաւոր լինել անգամ քիչ քանակութեամբ օգտագործելու դէպքում: Օրինակ՝ նիւթափոխանակութեան խանգարումների դէպքում շաքարն առհասարակ հարկաւոր է բացառել՝ փոխարինելով այն արհետական քաղցրացուցիչներով, իսկ աւելորդ քաշի դէպքում՝ այն հարկաւոր է հնարաւարինս սահմանափակել կամ ամբողջութեամբ բացառել:

Շաքարի գործածութեան որոշակի սահմանափակումներ կախւած են նաեւ մարդու տարիքից: Օրգանիզմի ծերացման հետ մէկտեղ սննդակարգը պէտք է աւելի ու աւելի քիչ շաքար պարունակի, սակայն քաղցրացուցիչների չարաշահումը նոյնպէս չի խրախուսւում, քանի որ նման արհեստական նիւթերն օգտակար չեն օրգանիզմի համար եւ կարող են մի շարք լուրջ հիւանդութիւնների պատճառ դառնալ: Առողջական վիճակի վատթարացումցի խուսափելու համար տարեց մարդկանց մասնագէտները խորհուրդ են տալիս նւազեցնել շաքարի գործածութիւնն ու օգտագործել մթերքն իր բնական համով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։