Հա

Այլ

10/03/2020 - 08:20

Ախտահանող միջոցների յաճախակի կիրառումն էլ աւելի է նպաստում կորոնավիրուսի տարածմանը

Վերջին շրջանում սրընթաց տարածւող կորոնավիրուսի նոր տեսակը լուրջ խուճապ է առաջացրել՝ ստիպելով մարդկանց հնարաւոր ամէն կերպ պաշտպանւել դրանից: Կորոնավիրուսային վարակից խուսափելու ամենապարզ կանոններից մէկն է համարւում ձեռքերի հիգիենային հետեւելը, այդ թւում ձեռքերը յաճախ լւանալն ու սպիրտ պարունակող ախտահանիչ միջոցներ օգտագործելը, սակայն մասնագէտները նախազգուշացնում են են, որ ձեռքերի յաճախակի ախտահանումն էլ աւելի է բարձրացնում վարակման հաւանականութիւնը:

«alikonline.ir» - Վերջին շրջանում սրընթաց տարածւող կորոնավիրուսի նոր տեսակը լուրջ խուճապ է առաջացրել՝ ստիպելով մարդկանց հնարաւոր ամէն կերպ պաշտպանւել դրանից: Կորոնավիրուսային վարակից խուսափելու ամենապարզ կանոններից մէկն է համարւում ձեռքերի հիգիենային հետեւելը, այդ թւում ձեռքերը յաճախ լւանալն ու սպիրտ պարունակող ախտահանիչ միջոցներ օգտագործելը, սակայն մասնագէտները նախազգուշացնում են են, որ ձեռքերի յաճախակի ախտահանումն էլ աւելի է բարձրացնում վարակման հաւանականութիւնը:

Ըստ Tert.am-ի՝ ինչպէս գրում է MedikForum.ru պորտալը՝ Express պարբերականին յղումով, կորոնավիրուսը տարածւում է գրիպի եւ մրսածութեան վիրուսների նման, ուստի մասնագէտները յորդորում են մարդկանց հետեւել տարրական հիգիենայի կանոններին վարակումից խուսափելու համար: Ամենապարզ եւ միաժամանակ արդիւնաւէտ պաշտպանիչ միջոցներից է համարւում ձեռքերը յաճախ օճառով լւանալն ու ախտահանիչ միջոցների գործածութիւնը, սակայն բրիտանացի գիտնականները նախազգուշացնում են, որ ձեռքերի յաճախակի ախտահանումը նոյնպես կարող է վտանգաւոր լինել:

Մասնագէտների խօսքով՝ ձեռքերը մաքուր պահելն ու պարբերաբար ախտահանելը, բնականաբար, շատ կարեւոր է, սակայն միեւնոյն ժամանակ նման ակտիւ ախտահանումը նպաստում է մաշկը պատող եւ ախտածին միկրոօրգանիզմներից պաշտպանող նորմալ բակտերիալ միկրոֆլորայի քայքայմանը, ինչն էլ բարձրանում է ոչ միայն կորոնավիրուսով, այլեւ այլ հիւանդութիւններով վարակւելու հաւանականութիւնը:

Սպիրտ պարունակող ախտահանող միջոցների գործածութիւնը յանգեցնում է մաշկի պաշտպանիշ շերտի մաքրման, ինչն էլ կարող է դառնալ մաշկի չորութեան եւ միկրոճաքերի առաջացման պատճառ՝ բարձրացնելով ախտածին միկրոօրգանիզմների ներթափանցման հաւանականութիւնը:

Ինչպէս նախազգուշացնում են մասնագէտները, չափազանց չոր ու վնասւած մաշկը կարող է դառնալ ախտածին բակտերիաների կուտակման ու տարածման պատճառ՝ բարձրացնելով վիրուսների ներթափանցման հաւանականութիւնը: Նրանց խօսքով՝ վարակումից խուսափելու համար շատ աւելի կարեւոր է ձեռքերը ջրով ու օճառով պարբերաբար լւանալը (պրոցեդուրան պէտք է տեւի առնւազն 30 վայրկեան), քան օրւայ ընթացքում յաճախ ախտահանող միջոցներ օգտագործելը:

Բացի այդ, չի կարելի մոռանալ նաեւ բժշկական դիմակները ճիշտ օգտագործելու կարեւորութեան մասին, քանի որ սխալ կրելու դէպքում պաշտպանիչ դիմակը նոյնպէս կարող է դառնալ վիրուսի տարածման պատճառ: Վարակումից խուսափելու համար ձեռքերը հարկաւոր է անպայման լւանալ այս դիմակները կրելուց առաջ եւ դրանք հանելուց յետոյ, սակայն այս պարզ կանոնին ոչ բոլորն են հետեւում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։