Հա

Այլ

11/03/2020 - 09:10

Aston Martin ընկերութիւնը 950 հազար դոլար արժողութեամբ առանց դիմացի ապակու մեքենայ է ներկայացրել

Բրիտանական Aston Martin շքեղ մեքենաներ արտադրող ընկերութիւնը 700 ձիաուժ հզօրութիւն ունեցող 88 V12 Speedster մեքենայ է ներկայացրել, որոնցից իւրաքանչիւրը վաճառքի կը ներկայացւի 950 հազար դոլարով:

«alikonline.ir» - Բրիտանական Aston Martin շքեղ մեքենաներ արտադրող ընկերութիւնը 700 ձիաուժ հզօրութիւն ունեցող 88 V12 Speedster մեքենայ է ներկայացրել, որոնցից իւրաքանչիւրը վաճառքի կը ներկայացւի 950 հազար դոլարով: Ըստ Tert.am-ի՝ գրում է Luxurylaunches.com կայքը։ 

Վինտաժային աւտոմեքենայ յիշեցնեղ V12 Speedster-ը դիմացի ապակի չունի։ Նրանում առանձնացւած են նաեւ վարորդի եւ ուղեւորի տեղերը․ սրանով մեքենան նման է Ferrari ապրանքանիշի Monza SP1 եւ SP2 մեքենաների նախագծին։

Նշւում է, որ ընկերութիւնն ի սկզբանէ ցանկացել է մեքենան հնարաւորինս թեթեւ դարձնել, այդ պատճառով դրա մեծ մասը ստեղծւած է ածխածնային մանրաթելից։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։