Հա

Այլ

11/03/2020 - 09:20

Աւելի քան 10 մլն. դոլար. Մանդելլայի ձեռքի ոսկեայ քանդակները վաճառւել են նիւեօրքեան աճուրդում

Հարաւաֆրիկեան Հանրապետութեան առաջին սեւամորթ նախագահ, Նոբէլեան մրցանակակիր Նելսոն Մանդելլայի ձեռքի ոսկեայ քանդակները նիւեօրքեան աճուրդի տներից մէկի կողմից վաճառւել են 10.4 միլիոն դոլարով:

«alikonline.ir» - Հարաւաֆրիկեան Հանրապետութեան առաջին սեւամորթ նախագահ, Նոբէլեան մրցանակակիր Նելսոն Մանդելլայի ձեռքի ոսկեայ քանդակները նիւեօրքեան աճուրդի տներից մէկի կողմից վաճառւել են 10.4 միլիոն դոլարով: Ըստ Tert.am-ի՝ յայտնում է Luxurylaunches.com կայքը։ 

Նշւում է, որ թանկարժէք իրերը ստեղծւել են 2002 թւականին Նելսոն Մանդելլայի անւան երեխաների հիմնադրամի համար գումար հաւաքելու նպատակով եւ եզակի են իրենց տեսակի մէջ։

Յայտնի է, որ նմուշները ձեռք են բերւել Հարաւային Աֆրիկայի ամենախոշոր հանքերից մէկի՝ Harmony Gold-ի ղեկավարութեան ջանքերով եւ ներկայացւել աճուրդի։ Ամբողջ հաւաքածուն կազմւած է մի քանի ոսկեայ բռուցքներից, որոնց վրայ փորագրւած է 1964 (Մանդելլայի ազատազրկման տարեթիւը) եւ 1990 (բանտից դուրս գալու տարեթիւը)։ Նմուշները կշռում են 2-4 կգ.։

Մեկնաբանելով վաճառքը՝ Guernsey աճուրդի տան սեփականատէր եւ համահիմնադիր Առլան Էթինգերը նշել է, որ իրենց համար մեծ պատիւ է պատմական այդ պահի մասնիկը դառնալը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։