Հա

Այլ

11/03/2020 - 11:10

Գիտնականները հաշւել են, թէ որ օրն է ի յայտ գալիս կորոնավիրուսը

Ամերիկացի գիտնականների վերջին հետազօտութիւնների համաձայն, նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանի միջին ժամանակը կազմում է 5.1 օր. 11.5 օրւայ ընթացքում ախտանշանները դրսեւորւում են հիւանդացածների 97.5 տոկոսի մօտ:

«alikonline.ir» - Ամերիկացի գիտնականների վերջին հետազօտութիւնների համաձայն, նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանի միջին ժամանակը կազմում է 5.1 օր. 11.5 օրւայ ընթացքում ախտանշանները դրսեւորւում են հիւանդացածների 97.5 տոկոսի մօտ: Ուստի 14 օր տեւողութեամբ կարանտինը գիտնականները համարում են միանգամայն հիմնաւորւած: Հետազօտութեան արդիւնքները հրապարակւած են Annals of Internal Medicine հանդէսում: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Գիտնականները դեռ մինչեւ վերջ չգիտեն, թէ որքան վարակիչ է COVID-19 նոր կորոնավիրուսը: Նշւել է մի քանի դէպք, երբ վիրուսը փոխանցել են մարդիկ, որոնց մօտ ընդհանրապէս ոչ մի ախտանիշ չի դրսեւորւել: Սակայն մեծ մասամբ վարակի կրողն սկսում է շրջապատողների համար վտանգ ներկայացնել, երբ նրա մօտ ի յայտ են գալիս հիւանդութեան առաջին ախտանշանները: Ախտահարւելու եւ ախտանշանների ի յայտ գալու միջեւ ժամանակը կոչւում է գաղտնի շրջան:

Դրա տեւողութիւնն իմանալը շատ կարեւոր է հիւանդութեան տարածման դէմ պայքարի ռազմավարութիւնը կազմակերպելու եւ արդիւնաւէտ կարանտինի ժամկէտները որոշելու համար: Մտահոգութիւններ կան, որ 14-օրեայ կարանտինի ժամանակաշրջանը COVID-19-ի համար բաւարար ժամանակ չէ, եւ հարկաւոր է այն երկարացնել մինչեւ 19 կամ 24 օր, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։