Հա

Այլ

14/03/2020 - 10:00

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գէյթսը լքել է ընկերութեան տնօրէնների խորհուրդը

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գէյթսը լքել է ընկերութեան տնօրէնների խորհուրդը, ասւում է ընկերութեան յայտարարութիւնում: 

«alikonline.ir» - Microsoft-ի հիմնադիր Բիլ Գէյթսը լքել է ընկերութեան տնօրէնների խորհուրդը, ասւում է ընկերութեան յայտարարութիւնում: Գրում է Tert.am-ը:

Ըստ հաղորդագրութեան, Գէյթսը նման քայլի է գնացել, որպէսզի «աւելի շատ ժամանակ յատկացնի բարեգործութեան ոլորտում իր առաջնահերթութիւններին, ներառեալ՝ համաշխարհային առողջապահութիւնը, զարգացումը, կրթութիւնը, եւ նրա համար, որպէսզի ակտիւ մասնակցի կլիմայի փոփոխութեան դէմ պայքարին»:

Ընկերութեան հիմնադիրը կը շարունակի իր աշխատանքը գլխաւոր տնօրէնի՝ տեխնոլոգիական հարցերով խորհրդականի պաշտօնում: 

2014-ին Բիլ Գէյթսը լքել էր Microsoft-ի տնօրէնների խորհրդար ղեկավարի պաշտօնը՝ այն զիջելով անկախ տնօրէն Ջոն Թոմփսոնին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։