Հա

Այլ

14/03/2020 - 10:10

Ե՞րբ են COVID-19-ով վարակւածներն առաւել վարակիչ

COVID-19 կորոնավիրուսով վարակւած անձինք առաւել վարակիչ են հիւանդութեան վաղ փուլերում: 

«alikonline.ir» - COVID-19 կորոնավիրուսով վարակւած անձինք առաւել վարակիչ են հիւանդութեան վաղ փուլերում: Այս մասին ըստ` Med.news.am-ի են վկայում MedRxiv-ում հրապարակւած նոր հետազօտութեան տւեալները:

Հետազօտութեան ընթացքում մասնագէտները ցանկացել են պարզել, թէ ինչ քանակութեամբ են կորոնավիրուս արտադրել մեկուսացւած 7 հիւանդները հիւանդութեան տարբեր փուլերում: Ինչպէս պարզւել է, հիւանդութեան մեղմ ընթացքով հիւանդների մօտ արտադրւած ՌՆԹ վիրուսի առաւելագոյն կոնցենտրացիան յայտնաբերւել է կոկորդում մինչեւ հիւանդութեան 5-րդ օրը, դրանք մօտ 1000 անգամ աւելին էին, քան ՍՇՀ-ով հիւանդների մօտ:

COVID-19-ի թեթեւ ընթացքի 5-րդ օրից յետոյ հիւանդութիւնը դառնում է պակաս վարակիչ, իսկ մինչեւ 10-րդ օրը այդպիսի հիւանդների մօտ վարակակիրութիւնն արդէն շատ ցածր է: Սակայն, այնուամենայնիւ, այդպիսի հիւանդները դեռ պէտք է մեկուսացւած մնան:

Հետազօտութեանը մասնակցած COVID-19-ով 2 հիւանդի մօտ թոքաբորբ է զարգացել: Նման բարդութիւնների դէպքում մարդկանց կողմից վիրուսների առաւելագոյն արտադրութիւնը գրանցւել է հիւանդութեան մօտ 10-րդ օրը:

Հարկ է նշել, որ այս հետազօտութեան արդիւնքում գիտնականներին յաջողւել է վիրուս արտադրել միայն հիւանդների թացութիւնից: Ընդ որում, վարակւածների մեզի, արեան նմուշները յատուկ միջավայրերում վիրուսի աճ չեն տւել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։