Հա

Այլ

15/03/2020 - 10:10

Կորոնավիրուսի ախտանիշներ. Սովորաբար ինչպէ՞ս է արտայայտւում COVID-19-ի թեթեւ եւ ծանր ձեւը

Կորոնավիրուսով վարակւած մարդկանցից ամենեւին ոչ բոլորն են բախւում միեւնոյն ախտանիշներին: Ոմանց մօտ հիւանդութիւնը թեթեւ է ընթանում, եւ ախտանիշներ գործնականում չեն դրսեւորւում, միւսների մօտ բաւականին արագ բարդութիւններ են զարգանում: 

«alikonline.ir» - Կորոնավիրուսով վարակւած մարդկանցից ամենեւին ոչ բոլորն են բախւում միեւնոյն ախտանիշներին: Ոմանց մօտ հիւանդութիւնը թեթեւ է ընթանում, եւ ախտանիշներ գործնականում չեն դրսեւորւում, միւսների մօտ բաւականին արագ բարդութիւններ են զարգանում: Հաղորդում է News.am-ը։

Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան տւեալներով՝ COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի թեթեւ ընթացքի դէպքում առաւել յաճախ լինում են հետեւեալ ախտանիշները.

- հարբուխ

- կոկորդի ցաւ

- հազ

- մարմնի բարձր ջերմոթիւն

Յաճախ այս ախտանիշներն ինքնաբերաբար վերանում են, եւ պացիենտը բուժման կարիք չի ունենում:

Սակայն որոշ մարդկանց մօտ հիւանդութիւնը կարող է ընթանալ աւելի ծանր ձեւով եւ թոքաբորբ կամ շնչառական անբաւարարութիւն առաջացնել: Այս դէպքում գլխաւոր ախտանիշներն են.

- հազ (սովորաբար չոր)

- մարմնի բարձր ջերմութիւն

- շնչելու դժւարութիւններ, օդի անբւաարարութիւն

Խորհուրդ է տրւում այս ախտանիշների դէպքում բժշկի դիմել: Եթէ վերջին շաբաթների ընթացքում երկիր էք այցելել, որտեղ կորոնավիրուսը մեծ տարածում է գտել, այդ մասին անպայման յայտնէք բժշկին:

Կորոնավիրուսային ինֆեկցիայի դէպքում բարդութիւնների զարգացման վտանգը առաւել մեծ է տարեցների եւ այն պացիենտների շրջանում, որոնք քրոնիկական հիւանդութիւններ ունեն, ինչպէս՝ հիպերտոնիա, ասթմա, շաքարային դիաբետ կամ սրտի հիւանդութիւններ:

ԱՀԿ տեղեկութիւններով՝ COVID-19-ի ինկուբացիոն շրջանը կազմում է միջինը 14 օր: Սակայն որոշ բժիշկներ ասում են, որ կարող է տեւել մինչեւ 24 օր: Վերջին տեղեկութիւններով՝ դէպքերի մեծ մասում վերեւում թւարկւած ախտանիշները սկսում են դրսեւորւել վարակւելուց յետոյ 5-րդ օրը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։