Հա

Այլ

15/03/2020 - 12:30

Ե՞րբ կաւարտւի COVID-19-ի համավարակը

COVID-19 կորոնավիրուսի գլոբալ համավարակը կարող է աւարտւել յունիսին, եթէ երկրները նախաձեռնեն դրա դէմ պայքարի անհրաժեշտ միջոցներ: Այսպիսի յայտարարութեամբ են հանդէս եկել չինացի մասնագէտները։

«alikonline.ir» - COVID-19 կորոնավիրուսի գլոբալ համավարակը կարող է աւարտւել յունիսին, եթէ երկրները նախաձեռնեն դրա դէմ պայքարի անհրաժեշտ միջոցներ: Այսպիսի յայտարարութեամբ են հանդէս եկել չինացի մասնագէտները։ Այս մասին ըստ News.am-ի՝ յայտնում է The Straits Times-ը:

Չինացի մասնագէտների խօսքով՝ Հուբէյ նահանգում հիւանդացութեան բարձրակէտն արդէն անցել է, եւ նոր դէպքերի թիւը նկատելիօրէն նւազել է խիստ միջոցառումների շնորհիւ, որոնք ընդունել են այս նահանգում, այդ թւում՝ մասշտաբային կարանտինի:

Քանի որ Չինաստանում կորոնավիրուսի տարածումը դանդաղել է, իշխանութիւնները մի փոքր թուլացրել են տարածումը զսպելու խիստ միջոցառումները, այդ թւում՝ ուղեւորութիւնների սահմանափակումները, ինչպէս նաեւ որոշ ճիւղերի թոյլ են տւել արտադրութիւնը վերսկսել:

Միւս երկրներում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մասնագէտները խորհուրդ են տալիս հետեւել ԱՀԿ յանձնարարականներին եւ հնարաւոր բոլոր միջոցառումներն ընդունել ազգային մակարդակով: Դրանից բացի, կարծիք կայ, որ հիւանդացութիւնը կարող է նւազել տաք ամիսների գալով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։