Հա

Այլ

14/04/2020 - 13:10

Որքա՞ն կալորիա կարելի է այրել տնային աշխատանքներ կատարելիս

Մարդկանցից շատերին չի յաջողւում կարանտինի ժամանակ տանը վարժութիւններ կատարել, զբօսնելու գնալն էլ բաւականին հազւադէպ է ստացւում, ինչը բացասաբար է անդրադառնում նաեւ առողջական վիճակի եւ կազմւածքի վրայ: Այդպիսի մարդկանց, հաւանաբար, արժէ մեկուսացման ժամանակ սկսել աւելի շատ տնային գործեր անել, քանի որ դրանք եւս օգնում են կալորիաների այրմանը:

«alikonline.ir» - Մարդկանցից շատերին չի յաջողւում կարանտինի ժամանակ տանը վարժութիւններ կատարել, զբօսնելու գնալն էլ բաւականին հազւադէպ է ստացւում, ինչը բացասաբար է անդրադառնում նաեւ առողջական վիճակի եւ կազմւածքի վրայ: Այդպիսի մարդկանց, հաւանաբար, արժէ մեկուսացման ժամանակ սկսել աւելի շատ տնային գործեր անել, քանի որ դրանք եւս օգնում են կալորիաների այրմանը: Գրում է News.am-ը:

 

Փոշեկուլ

Եթէ կէս ժամ յատակը մաքրէք փոշեկուլով, դա կարող է այրել կանանց դէպքում 94 կալորիա, իսկ տղամարդկանց՝ 111 կալորիա: Կարելի է ընթացքում մի փոքր պարել՝ այդպէս թէ՛ աւելի ուրախ կը լինի, թէ՛ աւելի շատ կալորիաներ կայրւեն:

 

Սպասքի լւացում

Ձեռքով սպասքը 30 րոպէ լւանալը կանանց թոյլ կը տայ այրել 49 կալորիա, իսկ տղամարդկանց՝ 58:

 

Պահարանի մէջ իրերի դասաւորում

Գարնանային մաքրութիւնը՝ պահարանի մէջ իրերը դասաւորելով կանանց հնարաւորութիւն կընձեռի այրել 189 կալորիա, իսկ տղամարդկանց՝ ամբողջ 223:

 

Վաննայի լւացում

Վաննայի լւացումը միանգամայն լաւ մարզում է ամբողջ մարմնի համար: 30 րոպէում վաննայի պատերի եւ յատակի լւացումը կարող է կանանց եւ տղամարդկանց մօտ այրել համապատասխանաբար՝ 106 եւ 124 կալորիա:

 

Պատուհանների լւացում

Պատուհանների 30 րոպէ տեւողութեամբ լւացումը կը բերի կանանց մօտ 126 եւ տղամարդկանց մօտ 149 կալորիայի կորստի: Սակայն մի ոգեւորւէք եւ չմոռանաք անվտանգութեան կանոնների մասին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։