Հա

Այլ

15/04/2020 - 10:15

Որտեղ է կորոնավիրուսով վարակման ամենամեծ վտանգը․ Թոփ-5 վտանգաւոր վայրերը

Ո՞ր վայրերում է կորոնավիրուսով վարակման ամենամեծ վտանգը։ Օտորինոլարինգոլոգ Վլադիմիր Զայցեւը կազմել է 5 առաւել վտանգաւոր վայրերի վարկանիշը:

«alikonline.ir» - Ո՞ր վայրերում է կորոնավիրուսով վարակման ամենամեծ վտանգը։ Օտորինոլարինգոլոգ Վլադիմիր Զայցեւը կազմել է 5 առաւել վտանգաւոր վայրերի վարկանիշը: Ըստ News.am-ի՝ յայտնում է Aif.ru-ն։

5-րդ տեղում, մասնագէտի կարծիքով, աղբը թափելու համար փողոց դուրս գալն է։ Այդ դէպքում ռիսկը համեմատաբար մեծ չէ, սակայն վտանգ կարող են ներկայացնել վիրուսային մասնիկները, որոնք որոշ ժամանակ կարող են կենսունակ մնալ փոշու վրայ։

4-րդ տեղում, ըստ մասնագէտի, շներին զբօսանքի հանելն է։ Տնային կենդանու հետ փողոց դուրս գալով՝ մարդը աւելի յաճախ է ձեռք տալիս բազրիքներին եւ դռներին։ Բացի այդ, պէտք չէ մոռանալ եւ այն մասին, որ շունը կարող է ոտքերով վիրուս բերել տուն։

3-րդ տեղում աւտոլցակայանն է։ Մասնագէտի խօսքերով՝ վառելիքաբաշխիչ ատրճանակը, որն ամէն օր տասնեակ մարդիկ են ձեռք տալիս, իսկ երբեմն նոյնիսկ հարիւրաւոր, վարակի իսկական տարածող է՝ դրա մակերեւոյթին կարել է ինչ մանրէ ու վիրուս ասես գտնել։

2-րդ տեղում, պարզւել է, խանութներն են։ Վարակից ձեզ փրկելու համար, մասնագէտը խորհուրդ է տալիս խանութում դիմակ կրել, սայլակների բռնակները մաքրել ախտահանիչով, ձգտել գնել փաթեթաւորւած մթերքներ եւ հնարաւորինս քիչ դիպչել ցանկացած առարկայի, մանաւանդ փաթեթաւորման տոպրակներին։

Իսկ ահա վարկանիշի 1-ին տեղը փորձագէտը տւել է դեղատներին։ Նրա խօսքերով՝ հիմնական վտանգը այն է, որ դեղատուն գնում են «ոչ այնքան առողջ մարդիկ», հետեւաբար, դեղատանը որեւէ վարակ, այդ թւում կորոնավիրուս ձեռք բերելու վտանգը աւելի մեծ է, քան խանութում։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։