Հա

Այլ

19/04/2020 - 14:15

McDonald's-ը Սինգապուրում փակում է իր բոլոր ռեստորանները կորոնավիրուսի պատճառով

McDonald's կորպորացիան յայտարարել է Սինգապուրում կորոնավիրուսի պատճառով արագ սննդի իր բոլոր ռեստորաններում աշխատանքը դադարեցնելու մասին։

«alikonline.ir» - McDonald's կորպորացիան յայտարարել է Սինգապուրում կորոնավիրուսի պատճառով արագ սննդի իր բոլոր ռեստորաններում աշխատանքը դադարեցնելու մասին: Ըստ News.am-ի՝ հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

«Որպէս կանխարգելիչ միջոց եւ Առողջապահութեան նախարարութեան խորհրդով՝ ամբողջ մանրածախ գործունէութիւնը կը դադարեցւի ապրիլի 19-ից մայիսի 4-ը»,- նշւած է ընկերութեան յայտարարութեան մէջ։

Այդ որոշումը վերաբերում է նաեւ առաքման եւ «ՄակԱւտօ» ծառայութիւններին, պարզաբանել են ընկերութիւնում։ Այս շաբաթ հաղորդւել էր, որ Սինգապուրում McDonald's-ի առնւազն եօթ աշխատակից վարակւել է կորոնավիրուսով։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։