Հա

Այլ

20/04/2020 - 10:10

Մահացել է «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմի ռեժիսոր եւ նկարիչ Ջին Դէյչը

Մահացել է «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմի ռեժիսոր, անիմատոր Ջին Դէյչը: Ինչպէս յայտնում է Daily Mail-ը, օսկարակիր նկարիչ-մուլտիպլիկատորը կեանքից հեռացել է հինգշաբթի` 95 տարեկան հասակում՝ գտնւելով Պրահայի իր տանը:

«alikonline.ir» - Մահացել է «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմի ռեժիսոր, անիմատոր Ջին Դէյչը: Այս մասին ըստ Tert.am-ի` ինչպէս յայտնում է Daily Mail-ը, օսկարակիր նկարիչ-մուլտիպլիկատորը կեանքից հեռացել է հինգշաբթի` 95 տարեկան հասակում՝ գտնւելով Պրահայի իր տանը:

Չեխ հրատարակիչ Պետր Հիմէլը յայտնել է, որ վերջինիս մահն «անսպասելի» էր: Ամերիկացի նկարիչը, որի ամբողջական անունն է Իւջին Մերիլ Դէյչ, հանդէս է եկել որպէս սիրւած մուլտֆիլմի 13 մասերի ռեժիսոր:  

Դէյչը որպէս նկարազարդող է աշխատել Հիւսիսամերիկեան աւիացիայի համար, որից յետոյ անցել է ռազմական ծառայութեան եւ վերապատրաստւել որպէս օդաչու:  

Առողջական խնդիրների պատճառով թողնելով ծառայութիւնը՝ վերջինս հաստատւել է Պրահայում եւ սկսել զբաղւել պատկերազարդմամբ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։