Հա

Այլ

21/04/2020 - 12:10

Որքա՞ն է սննդի եւ փաթեթաւորման միջոցով կորոնավիրուսով վարակման հաւանականութիւնը

Սննդի միջոցով կորոնավիրուսով վարակումը քիչ հաւանական է, քանի որ շնչառական հիւանդութիւնները «չեն տարածւում սննդի կամ դրա փաթեթաւորման միջոցով»:

«alikonline.ir» - Սննդի միջոցով կորոնավիրուսով վարակումը քիչ հաւանական է, քանի որ շնչառական հիւանդութիւնները «չեն տարածւում սննդի կամ դրա փաթեթաւորման միջոցով»: Այս մասին նշւում է բրիտանական կառավարութեան յայտարարութեան մէջ: Ըստ News.am-ի՝ փոխանցում է Daily Post կայքը:

Մեծ Բրիտանիայի իշխանութիւնները ձեռնարկ են հրապարակել, որում տեղեկատւութիւն կայ սննդի միջոցով կորոնավիրուսի փոխանցման հաւանականութեան մասին: Ձեռնարկում նշւում է, որնոյնիսկ եթէ վիրուսն առկայ է եղել սննդի մակերեսին, ջերմամշակման դէպքում այն կը մեռնի:

Ինչ վերաբերում է այն սննդատեսակներին, որոնք ջերմամշակման ենթակայ չեն, ինչպէս, օրինակ, բանջարեղէնն ու մրգերն են, մասնագէտները յորդորում են մարդկանց ուտելուց առաջ լւանալ դրանք տաք ջրով եւ մաքրել կեղեւից: Բացի այդ, փաթեթաւորման հետ իւրաքանչիւր շփումից յետոյ ձեռքերը պէտք է լւանալ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։