Հա

Այլ

26/04/2020 - 12:00

Ինչով է վտանգաւոր ախտահանող միջոցների չափազանց շատ օգտագործումը

Ախտահանող միջոցների չափազանց շատ կամ ոչ ճիշտ օգտագործումը կարող է յանգեցնել դրանց արդիւնաւէտութեան նւազմանը եւ նպաստել որոշ պաթոգեններում մուտացիաների առաջացմանը: 

«alikonline.ir» - Ախտահանող միջոցների չափազանց շատ կամ ոչ ճիշտ օգտագործումը կարող է յանգեցնել դրանց արդիւնաւէտութեան նւազմանը եւ նպաստել որոշ պաթոգեններում մուտացիաների առաջացմանը: Այս մասին ըստ News.am-ի՝ յայտնում է The Conversation-ը՝ յղում կատարելով մի շարք գիտական հետազօտութիւնների:

Օրինակ՝ ձեռքերը սպիրտային լուծոյթներով չափից շատ մշակելը կարող է մանրէների կայունութիւն առաջացնել հակամիկրոբային միջոցների հանդէպ: Գիտնականները դա բացատրում են նրանով, որ պայմանական հակասեպտիկները քայքայում են մանրէների ԴՆԹ-ի տարրերը, սակայն խթանում են մուտացիաները եւ դեղամիջոցների հանդէպ իմունիտետի արտադրութիւնը: Հետեւաբար, գոնէ տեսականօրէն, պաշտպանութեան կեղծ մեթոդները կարող են առաջացնել վարակների նոր բռնկումներ եւ մահացութեան աւելացում:

Մասնագէտները նաեւ վատ են վերաբերում ձեռքերի եւ մարմնի այլ մասերի մշակման ինքնաշէն միջոցներին, որոնք պատրաստւում են սպիրտի եւ այլ բաղադրիչների հիման վրայ։ Բանն այն է, որ այդպիսի հակասեպտիկների արդիւնաւէտութիւնը ապացուցւած չէ, բացի այդ, դրանք կարող են պատրաստւել ոչ ճիշտ՝ սխալ յարաբերակցութեամբ: 

Մասնագէտները նաեւ նշում են, որ վիրուսների դէմ կենցաղային քիմիայի արդիւնաւէտութիւնը ապացուցւած չէ: Ամանների լւացման, մաքրման կամ լւացքի միջոցների բաղադրիչների մէջ մտնում են սպիրտ, ամոնիումի քառակի միացութիւններ, ֆենոլներ, ջրածնի պերօքսիդ, բենզալկոնիումի քլորիդ եւ տրիկլոզան: Շատ քիմիական միացութիւններ կարող են վնասել ձեռքերի մաշկը եւ օրգանիզմն ամբողջութեամբ:

Այս բոլոր խնդիրներից խուսափելու համար մասնագէտները խորհուրդ են տալիս հակասեպտիկ միջոցներին վերաբերել որպէս դեղամիջոցի`օգտագործել դրանք սահմանափակ ժամանակի ընթացքում եւ ըստ ցուցումների:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։