Հա

Այլ

02/05/2020 - 11:10

Apple-ը կորոնավիրուսի ֆոնին կը փոփոխի Face ID համակարգը. դիմակ կրող օգտատէրը կը կարողանայ հեշտութեամբ ապաարգելափակել սմարթֆոնը

Ամերիկեան Apple ընկերութեան աշխատակիցները կորոնավիրուսի համավարակի հետեւանքով բժշկական դիմակների զանգւածային տարածման ֆոնին սմարթֆոններում Face ID դիմաճանաչողական գործառոյթում փոփոխութիւններ են մտցրել:

«alikonline.ir» - Ամերիկեան Apple ընկերութեան աշխատակիցները կորոնավիրուսի համավարակի հետեւանքով բժշկական դիմակների զանգւածային տարածման ֆոնին սմարթֆոններում Face ID դիմաճանաչողական գործառոյթում փոփոխութիւններ են մտցրել: Ըստ Tert.am-ի՝ յայտնում է CNN լրատւականը։

Աղբիւրը մանրամասնում է, որ Face ID համակարգը թոյլ է տալիս արգելափակումից հանել սարքը, գնումներ կատարել iTunes Store, App Store և iBooks Store յաւելւածներում, սակայն մարդու հիմնական դիմագծերը քողարկող դիմակների առկայութեան դէպքում այս գործառոյթի օգտագործումը հնարաւոր չի լինում։

Այժմ iOS օպերացիոն համակարգի նոր տարբերակում սկաները «կը հասկանայ», որ օգտատէրը դիմակ է կրում եւ աւտոմատ այնպիսի ռեժիմի կանցնի, երբ հեռախօսն արգելափակումից հանելու համար աւանդական ծածկագիր անհրաժեշտ կը լինի։

 

Յարակից լուրեր

  • ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ
    ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

    Սիրելի հայրենակիցներ,

    Վերջին օրերի ընթացքում, ամբողջ երկրի մասշտաբով համավարակի տարածման զգալիօրէն աճի հետեւանքով, կորոնավիրուսի դէմ պայքարի շտաբի կողմից կիրառւել են խիստ սահմանափակումներ։

  • Մահւան 15 նոր դէպք՝ կորոնավիրուսի պատճառով
    Մահւան 15 նոր դէպք՝ կորոնավիրուսի պատճառով

    Իրանական աբան ամսւայ ընթացքում, թեհրանահայ համայնքում կորոնավիրուսի պատճառով մահացութեան դէպքերի աճ արձանագրւելով, ունեցել ենք մահւան 15 նոր դէպքեր:

  • Աշխարհում կորոնավիրուսով վարակւածների թիւը հատել է 50 միլիոնի շեմը
    Աշխարհում կորոնավիրուսով վարակւածների թիւը հատել է 50 միլիոնի շեմը

    Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակւածների թիւը գերազանցել է 50 միլիոնը, ինչի մասին վկայում են Worldometers.info առցանց թարմացւող կայքի տւեալները:

  • Բայդէնը խօսել է իր քաղաքականութեան առաջնահերթութիւնների մասին
    Բայդէնը խօսել է իր քաղաքականութեան առաջնահերթութիւնների մասին

    Նա ընդգծել է ժողովրդավարական արժէքների պաշտպանութեան եւ ամերիկացիների համար հաւասար հնարաւորութիւնների ստեղծման անհրաժեշտութիւնը:

  • Հեռավար ուսուցում
    Հեռավար ուսուցում

    Աշխարհում եւ մեր երկրում անսահման կերպով տարածւած թագավարակի պատճառով, մեր հայ աշակերտութեանը հեռու պահելու վարակից, ճարահատեալ մինչեւ վարակի վերացումը, մեր ազգային դպրոցներում կիրառւել է հեռավար ուսուցում, որն թէեւ ժամանակաւորպէս նպաստում է աշակերտութեանը դասերից յետ չմնալուն, սակայն երկար ժամանակի վրայ ունի իր անցանկալի վնասները:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։