Հա

Այլ

03/05/2020 - 12:50

Toyota-ն կորոնավիրուսով հիւանդների տեղափոխման համար մոդել է ստեղծել

Toyota ընկերութիւնը յատուկ Ճապոնիայի համար ստեղծել է աւտոմեքենաներ, որոնք կը զբաղւեն ծանր տեսակի կորոնավիրուսային վարակով պացիենտների տեղափոխմամբ։ Աւտոմեքենաները կաշխատեն Տոլկիոյում եւ երկու հարեւան նահանգներում:

«alikonline.ir» - Toyota ընկերութիւնը յատուկ Ճապոնիայի համար ստեղծել է աւտոմեքենաներ, որոնք կը զբաղւեն ծանր տեսակի կորոնավիրուսային վարակով պացիենտների տեղափոխմամբ։ Աւտոմեքենաները կաշխատեն Տոլկիոյում եւ երկու հարեւան նահանգներում: Ըստ News.am-ի՝ յայտնում է Motor-ը։

Այսօրւայ դրութեամբ կորոնավիրուսի համավարակը առնչւել է համարեա բոլոր երկրներին։ Ճապոնիայում գրանցւել է աւելի քան 14000 վարակման եւ 455 մահւան ելքով դէպք։ Այդ պատճառով Toyota-ն որոշել է աջակցել երկրի բժիշկներին եւ սարքաւորել է 11 Hiace միկրոավտոբուս՝ Covid-19-ի ծանր տեսակով պացիենտների տեղափոխման համար։

Աւտոմեքենաները յագեցրել են օդափոխման յատուկ համակարգով՝ ներսում տեղադրւած է օդափոխիչ, որը դուրս է մղում կեղտոտ օդը՝ կանխելով դրա ներթափանցումը սրահ։ Յետեւի մասը հերմետիկ կերպով առանձնացւած է առջեւի մասից, ինչը ապահովում է ինչպէս վարորդի, այնպէս էլ վարակւած ուղեւորի անվտանգութիւնը։

Աւտոմեքենաների առաջին խմբաքանակը արդէն փոխանցել են Տոկիօ, հետագայում ընկերութիւնը պլանաւորում է շարունակել այդպիսի մոդելների արտադրութիւնը բժիշկների համար։ Դրա հետ մէկտեղ, ճապոնական արտադրողը այս շաբաթւայ սկզբին սկսել է արտադրել դէմքի համար բժշկական պաշտպանիչ վահանակներ, արտադրական հզօրութիւնները հաշւարկւած են ամսական 40000 օրինակի թողարկմամբ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։