Հա

Այլ

06/05/2020 - 10:40

Միլիոնաւոր հետեւողներ ունեցող հայկական ընկերութեան նոր խաղը դեռ չթողարկւած՝ միջազգային ճանաչում է ձեռք բերել

Հայկական Rockbite Games ընկերութիւնը, որ միլիոնաւոր հետեւողներ ունի ամբողջ աշխարհից, հեռախօսների համար նոր խաղ է թողարկում, որը մայիսի 6-ից հասանելի կը լինի IOS եւ Android հարթակներում։ Sandship-ը ընկերութեան երկրորդ խաղն է, ու ըստ հեղինակների՝ գերազանցելու է միլիոնաւոր խաղացողներ ունեցող՝ Deep Town խաղի յաջողութիւնը։

«alikonline.ir» - Հայկական Rockbite Games ընկերութիւնը, որ միլիոնաւոր հետեւողներ ունի ամբողջ աշխարհից, հեռախօսների համար նոր խաղ է թողարկում, որը մայիսի 6-ից հասանելի կը լինի IOS եւ Android հարթակներում։ Sandship-ը ընկերութեան երկրորդ խաղն է, ու ըստ հեղինակների՝ գերազանցելու է միլիոնաւոր խաղացողներ ունեցող՝ Deep Town խաղի յաջողութիւնը։

«Արձագանքն ու երկրպագուների քանակը խաղը դեռ չսկսած շատ աւելին է, քան Deep Town-ի ժամանակ։ Մենք փորձել ենք վերցնել մի ժանր, որ յայտնի է համակարգչային շուկայում եւ բերել հեռախօսային շուկայ։ Եւ նոյնիսկ դեռ դուրս չեկած՝ բաւական լուրջ յաջողութիւններ է ունեցել խաղն արդէն։ Երբ խաղի թրէյլերն էինք ստեղծել, բաւական արագ, առաջին օրերի ընթացքում տասը հազարից աւելի բաժանորդագրութիւն ստացանք։ Խաղի նախագրանցումը բացւելուց յետոյ ընդամենը մի քանի օրւայ ընթացքում այն հաւաքեց մօտաւորապէս 30 հազար նախագրանցում։ Մեզ հետ կապւել էին տարբեր մեդիաներ, գէյմ բլոգերներ, որոնք խնդրում էին, որ իրենց հնարաւորութիւն տանք վիդէօ պատրաստեն խաղից»,- News.am-ին պատմեց ընկերութեան տնօրէն Աւետիս Զախարեանը՝ նշելով, որ դրանից յետոյ Sandship-ը մի քանի միջազգային մրցանակներ է շահել, իր կատեգորիայում որպէս indie խաղ ճանաչւել լաւագոյններից, ներկայացւել համաշխարհային խաղային լաւագոյն ցուցադրութիւններին՝ այդ թւում Pax East-ին Բոստոնում։ Առաջիկայում խաղը պէտք է ներկայացւէր նաեւ Sandbox-ին Տոկիոյում, որը, սակայն, չեղարկւել է պանդեմիայի պատճառով։

Խաղի վրայ 20 հոգանոց թիմն աշխատել է շուրջ երկու տարի։ Այն աւարտին են հասցրել պանդեմիայի օրերին՝ աշխատելով տնից։ Խաղն առանձնայատուկ է նրանով, որ հէնց առաջին թողարկման ժամանակ հասանելի կը լինի նաեւ հայերէն, ինչն առանձնայատուկ է նման մասշտաբային խաղի համար, որի թողարկմանն արդէն հազարաւոր մարդիկ են սպասում ամբողջ աշխարհից։

Միջազգային լսարան ունեցող Rockbite Games ընկերութիւնն իր առաջին յաջողութեան հասած խաղը՝ Deep Town-ը թողարկել է 2017 թւականին։ Խաղի տասնեակ միլիոնաւոր օգտատերեր ունի ամբողջ աշխարհից, եւ մինչեւ օրս էլ հազարաւոր անգամներ ներբեռնւում է ամէն օր։ Ընկերութիւնն իր աշխատանքը սկսել է մի քանի հոգանոց թիմից, երեւանեան փոքրիկ գրասենեակում, ապա ժամանակի ընթացքում ընդեալնել թիմն ու մի քանի չյաջողւած փորձերից յետոյ ի վերջոյ ստեղծել Deep Town-ը, որը յաջողութիւն է բերել նրանց։

«Իմ կարծիքով՝ յաջողութեան հասնելու համար կարեւոր է չյանձնւելն ու ամէն քայլափոխին աչքի առաջ ունենալ այն նպատակը, որտեղ դու գնում ես, որպէսզի քո ոչ մի քայլ չհակասի քո նպատակին ու դու իմանաս, որ ցանկացած վայրկեան եւս մի քայլ աւելի մօտիկ ես քո նպատակին։ Եթէ ինչ-որ բան հնարաւոր է, դրան կարելի է հասնել, իսկ Հայաստանն էլ նոյնիսկ շատ աւելի յարմար է դրան հասնելու համար»,- նշեց Աւետիս Զախարեանը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։