Հա

Այլ

13/05/2020 - 09:50

Ո՞ր դիմակն է վիրուսներից ամէնից լաւ պաշտպանում

Վիրուսների դէմ առաւել լաւ պաշտպանութիւն է ապահովում եռաշերտ մէկանգամեայ օգտագործման դիմակը:

«alikonline.ir» - Վիրուսների դէմ առաւել լաւ պաշտպանութիւն է ապահովում եռաշերտ մէկանգամեայ օգտագործման դիմակը: Այսպիսի կարծիք է յայտնել թերապեւտ Լարիսա Ալեքսեեւան (Ռուսաստան): Այս մասին գրում է News.am-ը:

Փորձագէտի խօսքով՝ եռաշերտ մէկանգամեայ օգտագործման դիմակը պատրաստւած է «բժշկութեան բոլոր կանոններով», սակայն եթէ մարդը ցանկանում է աւելի բարձրացնել իր պաշտպանւածութեան մակարդակը, պէտք է բազմակի օգտագործման դիմակը փոխարինի մէկանգամեայով:

Իսկ ահա, մէկանգամեայ օգտագործման մէկ դիմակի մշտական օգտագործումը վատ գաղափար է, ընդգծել է մասնագէտը:

«Եթէ օգտւեն միայն մէկ հերթապահ դիմակով, ապա ինչ-որ պահի դրա վրայ կուտակւած բոլոր վիրուսները կը յայտնւեն մարդու օրգանիզմում, եւ պաշտպանութեան այդ միջոցի տէրը ահռելի բեռ կը ստանայ»,- ասել է Ալեքսեեւան:

Նրա խօսքով՝ 1,5-2 մետր հեռաւորութիւն պահպանող դիմակով մարդու վիրուսով վարակւելու հաւանականութիւնը վարակակրի հետ հանդիպելիս կազմում է ընդամենը 30 տոկոս: Եթէ հիւանդ մարդը նոյնպյս դիմակով է եւ որոշակի հեռաւորութեան վրայ է գտնւում, ապա վարակւելու հաւանականութիւնն աւելի փոքր է:

Աւելի վաղ Հիւանդութիւնների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի ամերիկացի մասնագէտները յայտնել էին, թէ որ գործւածքներն են աւելի լաւ համապատասխանում տան պայմաններում պաշտպանական դիմակի պատրաստմանը: Պարզւել է, որ դիմակին աւելի լաւ համապատասխանում է բամբակի եւ բնական մետաքսի կամ արհեստական շիֆոնի համակցութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։