Հա

Այլ

20/05/2020 - 09:45

Մարդկութիւնը սրընթաց յիմարանում է տեխնոլոգիաների զարգացման պատճառով

Ինչպէս հաստատում են գիտնականները, բարձր տեխնոլոգիաների դինամիկ զարգացումը յանգեցնում է մարդկութեան համար շատ բացասական հետեւանքների: Ինչպէս պարզւել է, մարդկանց մտաւոր զարգացման մակարդակը (IQ) սրընթաց անկում է ապրում, այլ կերպ ասած, ժամանակակից մարդիկ յիմարանում են:

«alikonline.ir» - Ինչպէս հաստատում են գիտնականները, բարձր տեխնոլոգիաների դինամիկ զարգացումը յանգեցնում է մարդկութեան համար շատ բացասական հետեւանքների: Ինչպէս պարզւել է, մարդկանց մտաւոր զարգացման մակարդակը (IQ) սրընթաց անկում է ապրում, այլ կերպ ասած, ժամանակակից մարդիկ յիմարանում են: Այս մասին ըստ News.am-ի՝ յայտնում է «Արդիական նորութիւններ»-ը։

Փորձագէտները վստահ են, որ եթէ այս միտումը պահպանւի, աշխարհը կարող է բախւել բնակչութեան իրական դեգրադացիայի: Ընդհանրապէս, հետազօտողները նշում են, որ մարդու մտաւոր կարողութիւնները ուղղակիօրէն կախւած են էկոլոգիական իրավիճակից, կենսական եւ աշխատանքային պայմաններից, սոցիալական միջավայրից եւ այլ գործօններից: Բացի այդ, այնպիսի բացասական երեւոյթներ, ինչպիսին են անձնական կորուստը կամ ողբերգութիւնը, աշխատանքը կորցնելը եւ այլն, կարող են բացասաբար ազդել մարդու մտաւոր ունակութիւնների վրայ: Վերջապէս, նշում են գիտնականները, հասարակութիւնը վերջին ժամանակներս շատ թեթեւամտօրէն է մօտենում խնդիրներին, որոնցից շատերը կարող են ուղղակի ազդեցութիւն ունենալ աշխարհի բնակչութեան գիտակցութեան վրայ:

Գիտնականները ուշադրութիւն են դարձնում նաեւ այն փաստին, որ մոլորակի բնակչութեան IQ աճը գրանցւել է գրեթէ կէս դար առաջ, սակայն ներկայում հակառակ դինամիկա է նկատւում: Օրինակ՝ Նորւեգիայում իւրաքանչիւր 10 տարին մէկ բնակչութեան միջին IQ-ն նւազում է 7 կէտով: Նման ցուցանիշներ են ստացւել այն հետազօտութիւնների արդիւնքներով, որոնց մասնակցել են մօտ 730 հազար տեղի բնակիչներ: Եթէ այսպիսի ցուցանիշները պահպանւեն, կարծում են փորձագէտները, մօտ ժամանակներս երկրի բնակչութեան մտաւոր զարգացման մակարդակը առաւելագոյն 130-ից կարող է նւազել մինչեւ 69: Հոգեբանների կարծիքով՝ իրավիճակի վրայ կարող է դրականօրէն ազդել էկոլոգիական մի շարք խնդիրների լուծումը, սննդի որակի բարելաւումը, մարդկանց մեծ մասի կյեանքի բարելաւումը, ինչպէս նաեւ սպորտի եւ ֆիզիկական դաստիարակութեան խթանումը: Միայն այս ամէնի համադրումով կարելի է դէպի լաւը փոխել մարդկութեան IQ  ցուցանիշները։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։