Հա

Այլ

20/05/2020 - 11:20

Գիտնականները յայտնել են հրաբուխների հնարաւոր գլոբալ ժայթքման մասին

Ռուսաստանի ԳԱ մասնագէտների կարծիքով՝ արդէն համեմատաբար մօտ ժամանակում Երկիր մոլորակը կարող է ենթարկւել հրաբուխների լայնածաւալ ժայթքումների:

«alikonline.ir» - Ռուսաստանի ԳԱ մասնագէտների կարծիքով՝ արդէն համեմատաբար մօտ ժամանակում Երկիր մոլորակը կարող է ենթարկւել հրաբուխների լայնածաւալ ժայթքումների. հաղորդում է News.am-ը՝ ռուսական «Ակտուալնիէ նովոստի» համացանցային պարբերականին յղումով:

Ցիտական աշխարհում ընդունւած է գլոբալ ժայթքումներ անւանել նրանք, որոնց հետեւանքները մարդիկ կարող են զգալ մոլորակի այլ հատւածում:

Այդպիսի հետեւանքներ կարող են ունենալ, մասնաւորապէս, ջերմաստիճանի փոփոխութիւնը կամ ոչ ստանդարտ մայրամուտները, ինչպէս դա հնարաւոր է եղել դիտարկել Ինդոնեզիայի տարածքում՝ 1883 թւականին այնտեղ Կրակատաու հրաբխի ժայթքումից յետոյ: Ընդ որում՝ մարդկանց կեանքի վրայ կարող են ազդեցութիւն գործել այդ կարգի նոյնիսկ ամենաանշան իրադարձութիւնները: Օրինակ՝ սէյսմոլոգների համար գործող հրաբուխներն ակնյայտ վտանգ են ներկայացնում: Դա կապւած է այն բանի հետ, որ հրաբխային մոխիրը, ամէն ինչից զատ, պարունակում է նաեւ բաւականին կոշտ կտորներ, որոնք ընկնելով շարժիչների թիերի մէջ՝ կարող են այն շարքից հանել: Ընդ որում՝ օդաչուներն ամենեւին ոչ միշտ են ի վիճակի ժամանակին նկատել հրաբխային մոխրի նման ամպի մէջ յայտնւելը:

Որպէս օրինակ կարելի է յիշել նաեւ Ինդոնեզիայում Տամբորա հրաբխի ժայթքումը, որը տեղի է ունեցել 1815 թւականին: Այդ ժամանակ 2.5 հազար կիլոմետր տարածութեամբ լսւել է ուժեղ պայթիւն, որից յետոյ մոխիրը իջել է 600 կմ-ից ոչ պակաս տարածքի վրայ՝ փաստացի այն խորասուզելով մթի մէջ:

Գիտնականները նշում են նաեւ Սումատրայում 74 հազար տարի առաջ տեղի ունեցած  Տոբա հրաբխի ժայթքումը: Որոշ ենթադրութիւններով՝ այդ ժամանակ այս իրադարձութիւնը կարողացել էր վերապրել միայն մօտ 10 հազար բնակիչ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։